Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Վերանորոգված դասասենյակ և սանհանգույց՝ Վերիշենի դպրոցում

2015թ հոկտեմբերից մինչև 2016թ մարտ ընկած ժամանակահատվածը Վերիշենի միջնակարգ դպրոցում իրականացվել է առաջին դասարանցիների համար նախատեսված դասասենյակի և սանհանգույցի վերանորոգման ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը: Վերիշենի համայնքապետարանի և դպրոցի կողմից կատարվել են համապատասխան համաներդրումներ:
Ծրագիրը մշակվել և իրականացվել է Վերիշենի դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Մարատ Դադունցի և դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանի նախաձեռնությամբ:
Ծրագիրը լավ առիթ հանդիսացավ համախմբելու Վերիշեն համայնքի ակտիվ բնակչությանը, որոնցից շատերը անշահախնդիր իրենց ներդրումն ու մասնակցություն են ունեցել աշխատանքների իրականացման գործում:
Պետք է շեշտել, որ Վերիշեն համայնքի միջնակարգ դպրոցը, համայնքի ամբողջ բնակչությունը երախտապարտ են Գերմանիայի դեսպանատանը: Տնտեսական ծանր ժամանակահատվածում այս նախաձեռնությունը բավական մեծ ու գնահատելի նվեր էր Վերիշեն համայնքի, դպրոցի համար:
Այս ծրագիրը էլ ավելի ամրապնդեց երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապը, բազմապատկեց Գերմանիայի մշակույթի, լեզվի, երկրի նկատմամբ Վերիշեն համայնքի ունեցած հետաքրքրությունն ու համակրանքը:







Ծրագրի տևողությունը սկիզբ ՝ Հոկտեմբեր 2015թ
ավարտ՝ Մարտ 2016թ

Բյուջե
4 071 530 դրամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության դրամաշնորհ
400 000 դրամ համաներդրում Վերիշենի համայնքապետարանի կողմից
300 000 դրամ համաներդրում ՝ Վերիշենի միջնակարգ դպրոցի կողմից

Իրականացված աշխատանքները

ԴԱՍԱՍԵՆՅԱԿ

դասասենյակի 17 քառ.մ հին պատուհանների ապամոնտաժում և մետաղեպլաստե նոր պատուհանների տեղադրում
  • 60 քառ.մետր նոր հատակի/լամինատե/ իրականացում
  • Դասասենյակի հին դռան փոխում , նոր մետաղեպլաստե դռան տեղադրում
  • 40 քառ.մ պատուհանագոգերի վերանորոգում 
  • 160 քառ.մ պատերի մշակում և ներկում 
ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑ
  • 105 քառ.հին պատերի ամբողջությամբ քանդում և տեղափոխում
  • 22 քառ.մ նոր հատակի բետոնապատում,հարթեցում
  • 25 գծամետր նոր կոյուղագծի իրականացում
  • 85 քառ.մ նոր պատերի կառուցում  
  • 170 քառ.մ սվաղի իրականացում 
  • 95 քառ մ հախճասալիկապատում 
  • 6 քառ.մ նոր մետաղեպլաստե դռների և պատուհանների տեղադրում
  • 4 հատ նոր զուգարանակոնքերի, լվացարանների տեղադրում
  • Պատերի ներկման, հարդարման և այլ աշխատանքներ

Комментариев нет:

Отправить комментарий