Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

   Հարգելի Վերիշեն համայնքի բնակիչներ.
   Վերիշեն համայնքի   գյուղապետարանի կոլեկտիվը` գյուղապետ Ա.  Օրդյանի գլխավորությամբ,  շնորհավորում է Ձեզ` գալիք նոր տարվա կապակցությամբ:
    Հարգելի բնակիչներ   2014թ. պատմության գիրկն է մտնում իր բարի և չար արարքներով,իր լավ ու վատ գործերով,  և գալիք 2015  թվականը լայն բացում է իր դռները:  Սիրով շնորհավորում ենք  գալիք Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:Ցանկանում ենք, որ Այծի  տարին  լինի
արգասաբերության,առատության,հաջողության,երջանկության և բարիքներով լեցուն տարի:
    Ուստի ցանկանում ենք Ձեզ ` գալիք 2015թ.-ը  ուրախություն ու երջանկություն բերի Ձեզ:Թող խաղաղություն ու անդորր տիրի յուրաքանչյուրի օջախում,երկրում և ողջ աշխարհում: Թող 2015  թվականը բոլորի համար լինի անհուն բերկրանքի,գեղեցկության և սիրո ակնթարթների տարի:Թող գալիք տարում իրականանան բոլոր երազանքները,թող յուրաքանչյուր բացվող օր խինդ ու բարիք բերի յուաքանչյուր օջախում:  Համբերություն ու նորանոր եռանդ Ձեզ ` Ձեր ապագա նախաձեռնած  աշխատանքներում: Եղեք ներող և բարեհոգի,բայց ամենից գլխավորը` առողջ և լավատես:


  Հարգանքներով  և լավագույն բարեմաղթանքներով` Վերիշենի գյուղապետարանի աշխատակազմից: 
   

Комментариев нет:

Отправить комментарий