Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Դարձիր մեր մեծ թիմի անդամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!

Եթե Դու տեսել ես այս բլոգն ու քո մեջ մեծ ցանկություն է առաջացել սեփական նյութն ունենալ Վերիշեն համայնքի կայքում, ուրեմն այս հայտարարությունը հենց քեզ համար է:

Բոլոր այն ակտիվ քաղաքացիները, որոնց հետաքրքրում է Վերիշեն համայնքը, ցանկանում են դառնալ այս կայքի հեղինակներից մեկը, ապա անհրաժեշտ է ուղարկել Ձեր մասնակցությունը հավաստող նամակ itekngo@gmail.com հասցեին /subject տողում պարզապես գրեք verishen/:
Մասնակցության նամակում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ինչու եք ցանկանում դառնալ այս կայքի հեղինակ
2. Ինչ թեմաներով եք ավելի շատ սիրում գրել
3. Որն է Ձեր կարծիքով այս պահին Վերիշեն համայնքի համար առավել առաջնահերթ հիմնախնդիր

Հ.Գ. Խորհուրդ է տրվում նախապես գրանցվել gmail-ում
Նախաձեռնությունն իրականացվում է Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ

Комментариев нет:

Отправить комментарий