Բնակչություն` 2314
Համայնքի կենտրոնի hեռավորությունը
մարզկենտրոնից՝ 68 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 3 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Վերիշեն։
Պատմական համառոտ ակնարկ
Վերիշենի պատմությունը հին է և հարուստ: Գյուղի
վարչական տարածքում պահպանվել են մի շարք բնակավայրերի մնացորդներ / Ականա, Նախանձփոր,
Ձագեձոր և այլն/: Գյուղի տարածքում և շրջակայքում կան ժայռափոր բնակատեղիներ, դամբարանադաշտեր
/Բաբախանի կալեր, , Զուգաքարի տափարակ Ն.Ք.
2-1 հզմ/: Գյուղի անմիջապես հյուսիսային հատվածում՝
լեռնաբազուկի հրվանդանին, պահպանվել է Ձագ Նահապետի կողմից վերանորոգված Հաբանդա բերդի
/Ձագեձորի/ ավերակները / Ն.Ք. 2-րդ հազարամյակի
սկիզբ /: Ձագեձորի բերդը իր հարակից բնակավայրով եղել է Սյունյաց Նահապետների նստավայրը և մինչև 5-րդ
6-րդ դարերը կատարել վարչական կենտրոնի դեր: 4-րդ դարի սկզբին՝ գյուղում գտնվող հեթանոսական տաճարը քանդելով, նրա հիմքի վրա
կառուցվել է Սյունիքի առաջին եկեղեցիներից մեկը՝ Սբ. Հռիփսիմեն, որը Հայաստանի
միանավ ամենախոշոր եկեղեցին է, երկ. 27,3 մ: 1621 թվականին ենթարկվել է հիմնովին վերանորոգման
և կանգուն է առ այսօր: Եկեղեցուն կից՝ 5-րդ դարում, Սբ. Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել
է Սյունիքի առաջին դպրոցներից մեկը :
7-րդ դարի առաջին կեսին պարսկական արշավանքներից վերադարձող Հերակլ կայսրը
այստեղ 3 օր դադար է տվել իր զորքին :
Վերիշենը Սյունի իշխանների նստոց էր նաև10-րդ դարում:
932 թվականին Տաթեվի Հակոբ Եպիսկոպոսը Ձագեձորի Փիլիպպե իշխանից գնում է Ձագեձորի ջուրը
և ջրանցքով տեղափոխում Տաթեվի այգիներ : 1294 թվականին ջրանցքը վերանորոգվում է , որի
վերաբերյալ կա արձանագրություն: Օրբելյան իշխանների
տիրապետության ժամանակ այն Տարսայիճ Օրբելյանի
նստավայրն էր : Մոնղոլ թաթարական արշավանքների
ընթացքում՝ 13-րդ դարի կեսերին, այն Բաչու
նոինի նստավայրն էր :Այստեղ է կալանված եղել Սոնաց /վրաց/ Դավիդ թագավորը :
Ձագեձորի
բերդի շուրջն էլ տարածվել է Ստեփանոս Օրբելյան հիշատակած Ձագեձոր գյուղը , որը հետագայում, հավանաբար,
16-րդ դարից հայտնի էր Կյորես անունով: 16-րդ դարի 2-րդ կեսերից 17-րդ դարի 1-ին կեսերը այն ծաղկել
է և հայտնի է եղել որպես առևտրական /խոջայական/
խոշոր կենտրոն, այդ մասին են վկայում 17-րդ դարում կառուցված աշխարհիկ բազմաթիվ մեծարժեք
շինությունները, որոնց մի մասը այսօր էլ բնակելի է : Այդ ժամանակաշրջանում է կառուցվել նաև սբ. Գևորգ
եկեղեցին ,որն այսօր հայտնի էսբ. Նորակնունք
անունով: 1994թ. Վերանորոգվել է կանադահայերի հովանավորությամբ և այժմ գործում է:
17-րդ դարի վերջերից այն սկսել է անկում ապրել, և բնակչությունը մի քանի անգամ
ենթարկվել է բռնագաղթի:Այդ մասին են վկայում Գորիսեցի գրիչների վկայությունները :
18-րդ դարի 2-րդ կեսին /1748 և 1762թթ. / գյուղը ենթարկվել է պարսից խաների ավերիչ արշավանքներին,
որից հետո հին Գորիսի բնակիչները աստիճանաբար հիմնավորվում են նոր Գորիս գյուղում՝
Երի Շենի բնակիչները ՝ Մելիք Օհանի գլխավորությամբ հիմնում են /1770թ./ Ներքի Շենը ՝ Գորիս գյուղը: Վերիշենը ՝
Հին Գորիսը, աստիճանաբար վեր է ածվում ամառանոցի:
19-րդ դարի վերջերից հին տոհմերի առանձին ներկայացուցիչներ նորից հիմնավորվում են հին
Գորիսում և բնակվում մինչ այսօր: 1958թ-ից Հին Գորիսը վերանվանվում է Վերիշեն:
Վերիշենում են
ծնվել գվարդիայի գեներալ-լեյտենանտ Բագրատ Առուշանյանը, հանրահռչակ գուսան Աշոտը /Աշոտ
Դադալյանը/, գիտության բազմաթիվ դոկտորներ,
պրոֆեսորներ, արվեստի և մշակույթի նշանավոր գործիչներ:
Տնտեսությունը
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Հողային և այլ
բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 4762 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 4396 հա, որից`
- վարելահող` 110 հա, խոտհարք` 494 հա, արոտ` 2691 հա, այլ հողատեսք`1101 հա
- բնակավայրերի հողեր` 129 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 8 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`4
հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 217 հա,
- ջրային հողեր` 8 հա
Комментариев нет:
Отправить комментарий