Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ԴՊՐՈՑ







Վերիշեն համայնքի դպրոցը գործում է 1977 թ-ից: Ըստ 2011թ-ի տվյալների, դպրոցի ուսուցիչների թիվը կազմում է 32-ը, աշակերտներինը` 308: 2011թ-ի սեպտեմբերի մեկին իրենց առաջին քայլերն են կատարել 24 աշակերտ:

2007-2008թթ-ին դպրոցն ունեցել է 31 շրջանավարտ:
2008-2009թթ-ին ` 14 շրջանավարտ:
2009-2010թթ-ին`17 շրջանավարտ:
2007թ-ից մինչ այսօր, դպրոցը ջեռուցվում է գազով : Դպրոցում կատարվել են մասնակի վերանորոգումներ,իսկ ընդհանուր դպրոցի վիճակը անբարվոք է:
Վերջերս վերանորոգվել է քիմիայի և կենսաբանության լաբորատորիան,իսկ 2004թ-ին ֆիզիկայի լաբորատորյան:
Դպրոցի տնօրենն է Մատվեյ Աշոտի Ղազարյանը: