Մայիսի 9-ին
հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի
ազատագրման օրերը։ 1992 թ.-ի մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան
ազատագրական պայքարի համար: Եվ այսօր՝ 2012թ.-ի մայիսի 9-ին Լ.Ղ.-ում նշվեց Շուշիի ազատագրման
քսան ամյակը:
Մայիսի լույս 9-ի գիշերը անկրկնելի, ըղձալի, hայ ժողովրդի հաղթանակաի, երազանքների ու խաղաղության անմոռանալի օրը եղավ : Օրացույցների մեջ ոսկե տառերով գրվեց մայիսի 9-ը որպես հաղթանակի օր, համաժողովրդական ցնծության օր:Հաղթանակորեն ավարտվեց հայրենական մեծ պատերազմը: Ամեն տարի այդ օրը մեր հայ ժողովուրդը թնդում է հաղթանակի բերկրալի որոտից:Եվ այժմ ՝ մայիսի
իննին, մեր հայ ազգը ՀՀ. քաղաքներում ու գյուղերում ցնծությամբ է դիմավորում իր հաղթանակը, որպես իր անձնազոհ պայքարի, անխոնջ աշխատանքի օր:
Ինչպես ՀՀ բոլոր մարզերում , այնպես էլ մեր
համայնքում, տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի
հիշատակին : Միջոցառմանը ներկա էին մեր վետերաններ ՝ Քարամյան Գուրգենը, Բաբայան
Նիկոլայը և Վարդանյան Թամարան: Նրանց ողջունեցին ու շնորհավորեցին Վերիշեն համայնքի
միջնակարգ դպրոցի տնօրեն Մ. Ղազարյանը , համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա.
Շալունցը և մի շարք այլ հյուրեր:
Հաղթանակի,
ԼՂՀ. պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ շնորհակալագրեր ստացան երկրապահ կամավորական ջոկատի անդամներ՝
Արտակ Արյոլի Օրդյանը, Արշակ Ռուդոլֆի Գրիգորյանը, Արթուր Հմայակի Սարգսյանը,
Սաշիկ Կառլենի Զադայանը, Արսեն Արտավազդի Զադայանը, Վաչագան Վոլոդյայի Գրիգորյանը,
Արմեն Արամայիսի Տոռոզյանը, Սուրիկ Մկրտիչի Գրիգորյանը, Ռաֆիկ Նիկոլայի Բադալյանը,
Ստյոպա Սամսոնի Արզումանյանը և այլոք:
Комментариев нет:
Отправить комментарий