Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵԶԻ ՁԵԶԻ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

Ամեն քրիստոնյա գիտի, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ տոնն ընդունված է անվանել ԶԱՏԻԿ…

Վերիշեն համայնքի Սբ. Նորակնունք եկեղեցում այսօր՝ ապրիլի ութին, Ժամերգություն է տեղի ունեցել և Պատարագ մատուցվել :
Պատարագից հետո, քահանան ներկաներին բաժանեց կարմիր գույնով ներկված ձվերը: Ինչու կարմիր, որովհետև այն կարմիր ներկելով հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը՝Հիսուս Քրիստոսի արյամբ գնվեց և դրանով էլ քարոզում է մեր փրկությունը:
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն ,որը կոչվում է անցում, զատում, բաժանում, հեռացում մեղքերից , և իրվերջնական իմաստով ՝ վերադարձ առ Աստված :

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է:
Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա:

Սուրբ Զատիկը Նոր տարուց ավելի մեծ տոն է, ցավոք մենք՝ հայերս, այս տոնը մեծ շուքով նշելու ավանդույթը չենք պահպանում:Զատկի տոնի օրվա խորհուրդն է գաթան, ինչպես նաև ձուկը, տարբեր տեսակների կանաչիները, բրնձով և չամիչով կամ ծիրանի չրով փլավը: Փլավն ունի իր խորհրդանիշը. փլավը` ժողովուրդն է, իսկ փլավի մեջի չամիչը կամ չիրը մեր հավատքն է: ՈՒ սեղանին պարտադիր պետք է լինի կարմիր գինին: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ձու է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել << Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի , վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը՝օդի, սպիտակուցը՝ ջրի , իսկ դեղնուցը՝ երկրի: Ձուն երկու անգամ է ծնվում , առաջին անգամ՝ երբ հավն է ածում,իսկ երկրորդ անգամ ՝երբ ձվից ճուտ է դուս գալիս:

Մարդն էլ է երկու անգամ ծնվում ,առաջին անգամ ՝մորից,իսկ
երկրորդ անգամ՝ Մկրտության ավազանից:Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է ,ինչպես ձուն,սակայն երբ՝ Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների : Այդ պատճառով էլ Հարության մեծ օրը ձուն ներկում ենք արյան գույնի >>:

Комментариев нет:

Отправить комментарий