Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան
,,ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ ,,
խորագրով միջոցառումը Վերիշենի դպրոցում


Այսօր` հունվարի 28-ին , լրացավ հայկական
բանակի 20-ամյակը: Այս քսան երկար ու ձիգ տարիների
ընթացքում մեր հայ զինվորները անձնուրաց պաշտպանել ու խաղաղություն են ապահովել մեր հայ ազգի համար :

Բանակը ինչքան էլ որ դժվար է , միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է: Հպարտ ենք, որ ունենք հայկական բանակ, որի առկայությունը մեզ պաշտպանում է արտաքին թշնամիներից:
Հայի քանի-քանի սերունդ է երազել, որ պետություն ու այն պաշտպանող բանակ ունենա ԵՎ ահա այսօր Հայոց բանակի կազմավորման քսաներորդ տարեդարձն է։

1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց "Հայաստանի
Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին" արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Հայոց բանակը կարողացել է հասնել ամենաբարձունքին` հաղթանակին: Եվ այդ հաղթանակն այսօր բոլորինն է: Բոլորինն է այնքանով, որքանով ցանկանում է այն իրենը համարել յուրաքանչյուրը: Բանակն է նաեւ բոլորինը, ու բոլորի սիրտը պետք է ցավի նրա համար։ Ու այդ դեպքում դժբախտ ամեն մի դեպքից հետո ոչ թե չարախնդությունը վեր կբարձրանա, այլ ավելի կամրապնդվի ցանկությունն ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ հայկական հաղթանակած բանակը հաղթանակած դուրս գա նաև իր ներքին սխալների ու բացթողումների դեմ տարվող պայքարից։Ու այդ ժամանակ կհպարտանանք բոլորս: Ու այդ ժամանակ տոնն էլ ավելի տոնական կլինի բոլորիս համար։
Այսօր հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել են միջոցառումներ: Բանակի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել նաև Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի միջնակարգ դպրոցում: Միջոցառման ընթացքում աշակերտները երգեցին, պարեցին և արտասանեցին բանակին նվիրված ստեղծագործություններով: Ամբողջ դահլիճը, երգչախմբի հետ միասին, մեկ ժամ շարունակ երգում էին մեր բանակին նվիրված երգերը:

Տիկին Սոնյանը`միջոցառման կազմակերպիչը, գեղեցիկ ու մարտական ոգով լեցուն միջոցառում էր կազմակերպել:
Յուրաքանչյուր աշակերտ յուրովի պատկերացումով ու արիությամբ էր ներկայացնում իրեն բաժին ընկած կատարումը` ասես հենց իրենք են քիչ անց զենքն առնելու և պաշտպանելու մեր երկիրը թշնամուց:
Միջոցառման վերջում իր շնորհավորանքի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը ` մաղթելով մեր բանակի ծառայողներին քաջ առողջություն, խիզախություն , անպարտելի ոգի և բազում հաղթանակներ.
,,Թող որ ուրաքանչյուր հայ զինվոր ծառայի խաղաղ պայմաններում և անփորձանք վերադառնա տուն` մեծ ապագայի ակնկալիքով,,:

Комментариев нет:

Отправить комментарий