Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

               
1.    Հայտնվում է գյուղի բնակչությանը, որ կապված երկարատև տեղումների հետ, համայնքի խմելու         ջրում առաջացել է որակական փոփոխություններ: Աղիքային կամ ջրի աղտոտման հետևանքով այլ հիվանդություններից հիվանդանալու վտանգավորության հետ կապված, խորհուրդ է տրվում  մոտակա ժամանակաշրջանում ջուրն օգտագործել եռացնելուց հետո:

 2011թ. օգոստոսի ,,29”




2.    Հայտնվում է գյուղի բնակչությանը, որ երկարատև տեղումներից հետո սպասվող ջերմաստիճանի բարձրացման հետ կապված, խիստ կակտիվանա ֆիտոֆտորոզ և մակրոսպորիոզ  /շախկա/ հիվանդությունները: Սյունիքի ԳԱՄԿ-ի Վերիշեն համայնքի խորհրդատու Լ. Բակունցը առաջարկում է իրականացնել կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի նախազգուշական ցողարկումներ հետևյալ պատրաստուկներից որևէ մեկով:
1.            Ռիդոմիլ գոլդ ՄՑ թ/փ          40գ.    10լ ջրին
2.Գիտան թ/փ                          25գ.    10լ ջրին
3.Բորդոյան հեղուկ 1 տոկոսանոց      100գ պղնձարջասպ և      100գ չհանգած կիր 10լ ջրին

4. Դիտան թ/փ                      20գ.          10լ ջրին
5. Կուպրոքսատ                      80գ.          10լ ջրին
Սրսկումների ժամանակ նշված պրեպարատներին կարող եք ավելացնել կարտոֆիլի կոլորադյան բզեզի դեմ նախատեսված պատրաստուկ:

 2011թ. հունիսի ,,13”



3.   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի  38-րդ հոդվածով, առաջնորդվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>>  76-րդ հոդվածով, Սյունիքի մարզի Վերիշենի գյուղապետարանի շենքում 2011թ. նոյեմբերի   24-ին ժամը  15-00-ին կայանալու է  Վերիշեն համայնքի  պետական սեփականություն հանդիսացող արոտների վարձակալության մրցույթ :  Վարձակալության համար մրցույթի են ներկայացվում հետևյալ  արոտավայրերը`                                 

 
հ/հ
Արոտավայրի հասցեն
մակերեսը
1
Թավլա չխուր
500 հա
2
Սանդեր
150 հա

 ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                          650 հա


Մրցույթի մեկնարկային գին է սահմանվում մեկ հա-ի համար 1000 ՀՀ դրամ: Հայտերի ընդունումը դադարեցվում է ս/թ նոյեմբերի 21-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Վերիշենի գյուղապետարան, հեռախոս` 0284-2-75-42:    


2011թ.  նոյեմբեր  ,,24’’
  գ. Վերիշեն


4.  Հայտնվում է գյուղի բնակչությանը, որ անհրաժեշտություն է առաջացել համայնքի խմելու ջրի ցանցում կատարել վարակազերծման աշխատանքներ: Այդ նպատակով 2011թ. նոյեմբերի  17-ին   խմելու ջրի ցանցում կկատարվի ջրաքլորացում:
Խորհուրդ է տրվում նաև մոտակա ժամանակաշրջանում, հատկապես դեռահասներին, ջուրն օգտագործել եռացնելուց հետո:

2011 թ.  նոյեմբեր ,,17''
  գ.  Վերիշեն


5.ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ           / ՍԱԼՅԱՐԿԱ/  20 ԼԻՏՐԸ  7000 ԴՐԱՄ ԱՐԺԵՔՈՎ ԳՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՑՈՒՑԱԿԱԳՐՎԵԼ ԵՎ ԳՈՒՄԱՐԸ ՄՈՒԾԵԼ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ:


2012թ. փետրվար  ,,2''
   գ. Վերիշեն


6. ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ  /ՍԵԼԻՏՐԱ/  1 ՀԱՏ 50 ԿԻԼՈԳՐԱՄԱՆՈՑ ՊԱՐԿԸ 6000 ԴՐԱՄ ԱՐԺԵՔՈՎ ԳՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՑՈՒՑԱԿԱԳՐՎԵԼ ԵՎ ԳՈՒՄԱՐԸ ՄՈՒԾԵԼ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ:
  

2012թ.  փետրվար  ,,2"
   գ.  Վերիշեն 
   


7.           Հարգելի Վերիշեն  համայնքի  բնակիչներ  
Հայտնում ենք  Ձեզ, որ  համայնքապետարանում   տրամադրվում է անվճար  ֆինանսական /վարկային/ խորհրդատվություն:


Մանրամասների  համար  խնդրում ենք  դիմել  համայնքապետարանի  աշխատակից՝ Լուսինե   Էլյազյանին:


2012թ. մարտ ,,16''
   
8.  ԱՄՔ-ն եւ ՄՖՄ ՄԽ-ն հրավիրում են Սյունիքի մարզի բնակչությանը ներկայացնել փոքր դրամաշնորհների ստացման հայտ-առաջարկներ, որոնք կվերաբերեն գյուղական բնակավայրերում տնային տնտեսությունների եւ ընտանիքների կենսապայմանների բարելավմանը:
Հրավերի նպատակն է՝ խթանել գյուղական բնակչության գիտելիքների եւ գործնական փորձի օգտագործումը, որը կարող է նպաստել ընտանիքների կենսապայմանների բարելավմանը և զարգացմանը:
Կխրախուսվեն այն գաղափարները, որոնք միտված են գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունների մակարդակում ծախսերի կրճատմանը, մթերային ապահովության բարելավմանը քանակական եւ որակական առումներով, լրացուցիչ եկամուտների հնարավորությունների ստեղծմանը: Հատկապես կողջունվեն այն գաղափարները, որոնք կունենան գործնական կիրառության համար նորարարական և մատչելի բնույթ:
Ներկայացվող հայտերը կարող են վերաբերել օրինակ տնամերձ հողամասերի մշակությանը, փոքրամասշտաբ ոռոգման արդյունավետ համակարգերին, ջեռուցման եւ էներգիայի սպառման արդյունավետ կազմակերպմանը, բարձրարժեք տնային արտադրանքի թողարկմանը, կանոնավոր զբաղվածության եւ եկամուտների լրացուցիչ աղբյուրների ստեղծմանը եւ այլն:
Ներկայացվող հայտերի մեջ հատկապես կկարեւորվեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների կանխարգելմանն ուղղված առաջարկները:
Հայտերի ուսումնասիրությունն իրականացվելու է ՄՖՄ ՄԽ եւ հատուկ ձեւավորված հանրային հանձնաժողովի կողմից: Հաշվի կառնվեն հետեւյալ հիմնական չափանիշները.
1.             Առաջարկվող գաղափարների կիրառելիությունը Սյունիքի մարզում,
2.            Առաջարկվող գաղափարների իրատեսականությունը, արդյունավետությունը և մատչելիությունը,
3.            Ներկայացվող գաղափարը առկա գործունեության հետ համատեղելու հնարավորությունը,
4.            Գաղափարի ներկայացման եւ բացատրման ձեւը, հիմնավորվածությունը եւ համոզիչ լինելը,
5.            Բնապահպանական ուղղվածությունը:

Տեղեկությունների  համար  կարող  եք  դիմել  Վերիշենի համայնքապետարան


2012թ    Մարտ  ,, 29"


9. Սիրելի  համագյուղացիներ  տեղեկացնում ենք  ձեզ,որ համայնքապետարանում  գործում է  անվճար  վարկային խորհրդատվություն :Վարկային  խորհրդատու `  Լուսինե  Էլյազյան:
Մանրամասների  համար  կարող  եք  դիմել Վերիշենի  համայնքպետարան:


2012թ  մարտ  ,, 30"