Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

,,Հարյուր տարվա ցավի գույնը,, խորագրով շարադրությունների արդյունքները

 Վերիշեն համայնքի միջնակարգ դպրոցում վերջերս համայնքի ղեկավարի որոշմամբ  <<100 տարվա ցավի գույնը >> խորագրով շարադրությունների մրցույթ էր հայտարարվել:Մրցույթը նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ընտրվեցին լավագույն 4 շարադրությունները և դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանի գլխավորությամբ կազմվեց հանձնաժողով , որն էլ սահմանեց 1 -ին, 2-րդ, 3-րդ տեղերը:
 Համայնքի ղեկավարի հովանավորությամբ յուրաքանչյուրը ստացավ իրեն արժանի մրցանակը գրքերի տեսքով:


Ներկայացնեմ ընտրված շարադրություններից մի քանիսը :




ՀՈՎՍԵՓՅԱՆ ԳՈՀԱՐ 1-ԻՆ ՏԵՂ

Հարյուր տարվա ցավի գույնը <<Եղեռնազարկ էլ եղան, բայց նորեն հայերն ապրել են, ապրում են ու կապրեն>> Հայոց պատմության էջերը հարուստ են բացառիկ իրադարձություններով և հերոսական դեմքերով: Յուրաքանչյուրիս պարտքն է գնահատել մեր երևելի անցյալը , մեր վեհ նախնիներին, նրանց վարքը ճանաչել և դասեր քաղել:

Անդադար անպատասխան հարցեր. այս է եղել հայի ապրած կյանքը՝ միշտ դժվար, լի արյունով, տառապանքով, զրկանքներով ու սպիներով: Մենք ունեցել ենք պատմություն, որը ոչ ոք չի կարող վերացնել, մենք ունեցել ենք պայքարներ, որոնք տևել են դարեր … Մեր ազգի պատմությունը կարծես մի շատ մեծ և ստվար գիրք լինի: Այդ գրքի էջերում զետեղված է մեր անցած ուղին, մեր հերոսական մարտերը, բայց, ցավոք սրտի, այդ գիրքը ասես գրված լինի արյան մեջ թաթախված գրչով: Սակայն մոռանալ չենք կարող, որ այդ արյան մեջ կան լուսավոր կետեր, որոնք մեր մղած պայքարներն են, որ ավարտվել են փառավոր հաղթանակներով: Գրքի կազմը արյունոտվեց 1915 թվականին՝ հայերի սպանդից հետո, երբ թուրքերը հայակեր շան նման հոշոտեցին մի ամբողջ ազգ: Այդ թվականը հավեժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ: Արևմտյան Հայաստանում թուքական բիրտ կառավարության մշակած ծրագրով տեղահանվեց մի ամբողջ ազգ, սովից ու քաղցից տանջամահ անելով՝ մորթեցին մի ողջ ժողովուրդ: Շուրջ1.5 միլիոն մարդ իր աչքերով տեսավ, թե ինչպես են թալանում իրենց՝ տարիների քրտինքով ձեռք բերածը: Թուրք ավազակները անխնա կոտորեցին անզեն տղամարդկանց, կանանց, երեխաների ու ծերերի: Համընդհանուր սպանդը խլեց ժամանակի մեծ մտավորակնների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և այլոց կյանքը: Ավերված հայրենիքի կորստի ցավից խելագարվեց Կոմիտասը, կատարվեց 20-րդ դարի ամենամեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը, որը մինչև այսօր էլ չեն ճանաչել շատ երկրներ, չի ճանաչել նաև Թուրքիան: Բայց հայերը երբեք չեն կորցնի այն հույսը, որ օրերից մի օր գլուխ կբարձրացնի արդարությունը: Արդեն հարյուր տարի է, ինչ աչքներս գցել ենք աշխարհին, արդարություն ենք պահանջում՝ մոռանալով, որ աշխարհն ունի իր ցավն ու կարիքները, և ո՛չ մեկը ուրիշի ցավի համար երկար չի՛ պայքարի, չի՛ պահանջի: Տասնամյակները հարյուրամյակ դարձան, հայոց վերքը չսպիացավ: Բայց ի վերջո Թուրքիան պարտավոր է ճանաչել մեր 100-ամյա մորմոքի իրականությունը: Ես, որպես հայ, դատապարտում եմ ոճիրը, որին զոհ դարձան իմ նախնիները, ես հիշում եմ և պահանջում… Թուրքիայի կատարած ոճրագործությունը սահմաններ չի ճանաչում, ամբողջ աշխարհը գիտի, թե ինչպիսին է թուրքական բիրտ կառավարությունը, թե ինչպես են նրանք վարվում մարդկանց հետ: Այն պահից, երբ աշխարհի պատմության մեջ գրվեց <<թուրք>> բառը, դա եղավ դաժանությունների և տաժանակիր կյանքի սկիզբը: Այդ երկիրը կոտորոց ոչ միայն հայերին, այլև այդ նույն ոճրագործությունը կատարեց հույների նկատմամբ: Շատ քիչ ժամանակ է մնացել, լրանում է հարյուր տարին: Մենք անցանք այդ տարիները՝ պահանջելով և հիշելով: Ապրիլի քսանչորսը հայ ազգի ծննդյան վկայականի մեջ կարելի է նշել, որպես մահվան օր: Այս ցավով ապրեցին ոչ միայն մեր նախնիներն ու ծնողները, այլև հիմա այդ ցավը բույն է դրել մատաղ սերնդի անարատ սրտում: Մենք հիշում և պահանջում ենք այդ ոճրագործների կատարածը գնահատել… Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը միշտ մեր սրտում ու մտքում կլինի, թեկուզ անցնեն մի քանի դարեր: Աշխարհում մի գետ կա, բայց այդ գետը ոչ մի քարտեզի վրա չկա: Դա 1915 թվականի անմեղ զոհերի արյան գետն է, որ, հոսելով մարդկային խղճի ու արդարության հովիտներով, վերջապես հասնելու է հատուցման ծովին:


ՇԱԼՈՒՆՑ ՆԱՆԵ 2-ՐԴ ՏԵՂ

Հարյուր տարվա ցավի գույնը Ոչ ոք չի կարող ժխտել, որ ի վերուստ մեզ տրված է եղել լինել ուժեղ, հզոր, ամուր ու երկաթակուռ: Հին է մեր ժողովրդի պատմությունը. այն գրվել է մաքառումներով, պայքարով ու անկախության ձգտումով: Ծանր է եղել նրա ուղին այն միշտ էլ լի է եղել տառապանքով, արյունով, իր ինքնությունը պաշտպանելու, իր գոյությունը պահպանելու պայքարով: Օտար նվաճողների սմբակների տակ շատ է տրորվել մեր հողը, շատ են մորթվել ու սրատվել նրա սիրասուն զավակները: Ես քո զավակն եմ, երկի՛ր հայրենի, քո հպարտ որդին:Քո հերոսական անցյալի ոգին իմ ուղեկիցն է եղել միշտ կյանքում:Հպարտ եմ հիմա, անսահման հպարտ,որ դարերի հետ իր լեզվով խոսում ու հերոսական իր պատմությունն է օրավուր կերտում: Նույնիսկ ահավոր եղեռն տեսած իմ ժողովուրդը, որ կորցրեց իր երկու միլիոն սիրելիներին,մնաց անկոտրում,որովհետև հպարտ ու անմահ է հայի ոգին: Գարուն էր չեկած ամառ՝ Փուլ եկավ երկնակամար, Ձյուն մաղեց մեր բաց գլխին, Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես… — Գարուն ա, ձուն ա արել… Այո՛, փուլ եկավ երկնակամարը, ու կյանքը սուգ դարձավ մեզ համար:Գարուն էր, չքնաղ մի գարուն բույրերով լեցուն, թույրերով լեցուն, բեղմնավոր գարուն: Հողագործ հայը, արորն էր արդեն իր արտը տարել,ու հորովելը` մեր հորովելը, հնչում էր ուրախ:Համակ հրճվանք էր գարունը, համակ սեր:Գարնան զարթոնքը խոստումներ ուներ, երազներ լուսե` կապույտ եթերում ճախրելու համար:Օ~, սարսափ, սակայն, ահավո~ր սարսափ. գարնան երկնքում ամպրոպ ճայթեց, ոչ սովորական, ահավոր ամպրոպ:Եվ այդ ամպրոպից երկինքը փլվեց իմ ժողովրդի անպաշտպան գլխին, սև ոճիրը ի կատար ածվեց, արյունոտ կեռ յաթաղանը կեռ լուսնի նման իր մահասարսուռ հունձը կատարեց, հատեց նոր ծլած բերքատու այգին արմատից հանեց, այրեց ու փշրեց: Աշխարհի՛ մարդիկ, դուք մի՛ մոռացեք իմ ժողովրդի սպանդն ահավոր, ոճիրը մարդու, որ գազանային կերպարանք ուներ… Օ~, եթե միայն կարողանայիք լսել ողբը հայ մանուկների, ծոցվոր հարսների, ծեր մամիկների:Եթե աստվածային մի սուրբ հրաշքով կենդանանային մեծերն իմ ազգի ու ձեզ պատմեին ոճիրն ահավոր, այն, ինչ ապրեցին, տեսան, զգացին, քար կդառնայիք, կպապանձվեիք:Մարդկային ոչ մի բերան, ոչ մի ձեռք ի զորու չէ վերարտադրելու սարսափն ու ցավը, ողբն ու զարմանքը իմ ժողովրդի, որ միշտ սատար է եղել ուրիշին, արդար քրտինքով իր հացն արարել, իր սուրբ օջախն է նա միշտ վառ պահել ու ակութից ձգվող ծխի հետ հոգու աղոթքն է առ Աստված հղել, հավատացել է Աստծո բարությանը, մարդկային խղճին ու ազնվությանը: Իմ ժողովուրդը այդ պայծառ գարնանը հենարան չուներ , բոբիկ, արնոտ իր խեղճ ոտքերով Դեր-Զորի ավազոտ ճամփան էր բռնել:Մի ճամփա, սակայն, որ ազնիվ ու վեհ մի ժողովրդի գերազմանն էր դառնալու հետո, մի ահասարսուռ, հսկա գերեզման, ուր մինչև այսօր հայ մանուկների ճերմակ ոսկորի ֆոսֆորն է փայլում: Քամին է ոռնում ու փոշին ցրում, անթաղ աչքերի հայացքն է տանում… 1915թ. Ցեղասպանության զոհերը մեզնով`ներկայումս ապրողներով, ողջ են, խոսում են, խոսելու են մինչև…:Մինչև ինչ մեռած է, կենդանանա, ինչ ողջակիզված է, կանաչի, ինչ գետնատակ է, ելնի, ինչ խլված է, վերադարձվի… Ես հավատում եմ իմ հայրենիքի պայծառ ապագային, հավատում եմ, որ դժվարությունները կանցնեն մոռացության գիրկը, և մեր ժողովուրդը իր նորոգ տանը կապրի ուրախ ու երջանիկ`մոռացության փոշիներում ծածկած դարերի իր տառապանքը: Վերիշենի միջնակարգ դպրոցի` 10-րդ դասարանի աշակերտուհի Շալունց Նանե Սևակի:


Комментариев нет:

Отправить комментарий