Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՎԵՐԻՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

   2015 թվականի մարտի 10 ից Վերիշեն համայնքում   մեկնարկեցինք Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված գեղարվեստական ֆիլմերի 10-օրյակ. Տավյանի եղբայրներ՝ Արտույտների ագարակը, Ժիրայր Ավետիսյան ՝ Ձորի Միրոն,  Անրի Վերնոյ՝Մայրիկ:
   1-ին երեք օրերին, Վեիշենի միջնակարգ դպրոցի դահլիճում, ցուցադրեցինք Անրի Վերնոյի Մայրիկ ֆիլմը: Մայրիկ ֆիլմը նկարահանվել է 1991թ-ին: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պտմություն:
   Ֆիլմը պատմում է 1921թ. հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը՝ պարուրված սիրով և հոգատարությամբ : Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար:
  Ֆիլմում երևում է , թե թուրքերը ինչպես են դաժան ու անողոք կտտանքների ենթարկում  հայերին և այնուհետև գնդակահարում:Չնայած նրանց այդպիսի վերաբերմունքին , հայերը հպարտ ու առնական ոգով տենչում են  ապրել, որ ամբողջ աշխարհին պատմեն այդ բարբարոսների կողմից իրագործված գործողությունների մասին:
    Ֆիլմերի ցուցադրությունները դեռ շարունակական են:
 Ներկա գտնվող աշակերտներն ու ուսուցիչները մեծ հուզմունքով,  ցավով  և արցունքոտված աչքերով էին դիտում ֆիլմը: Ընթացքում ոմանք քննարկում էին ֆիլմի հետգա ընթացքը, ոմանք կիսվում տպավորություններով , իսկ ոմանք էլ  ևս մեկ անգամ հիշում ու մղկտում էին այն անմեղ  զոհերի համար , որոնք անցել են այդ ոճրագործների թրի տակով:
    Ես այնքան չզարմացա ավագ դասարանցիների մեկանաբանություններից ու քննարկումներից, որքան 7-րդ դասարանի մի աշակերտի տպավորություններից, որն ամեն մի դրվագ մեծ հուզմունքով ու սևեռուն հայացքով էր դիտում, ու պատմում իր ապրումների մասին: Դա նշանակում է, որ մեր գալիք սերունդն էլ  հիշում ու պահանջում է, զգում ու տենչում է , որ մեղավորները պատժվեն :
   Հայը կմնա պահանջատեր , քանի դեռ չի պատժվել ու ողջ աշխարհի կողմից չի ճանաչվել մարդկության պատմության ամենազազրելի հանցագործություններից մեկը ՝ Հայոց Ցեղասպանությունը:





Комментариев нет:

Отправить комментарий