Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐ



Սյունիքի  մարզի  Վերիշեն  համայնքում  1996-2011թթ.  իրականացված  ծրագրերի  մասին


1999-2000թ.թ.  Համայնքի  ներդրումային մասով բուժ.  ամբուլատորիայի  կառուցում  - համայնք և   ՄԱԿ-ի  պարենային  ծրագիր /սնունդ աշխատանքի դիմաց/:  
           
2001թ. մայիս <<Խասփոր- Ձորի  թաղամաս- պտղատու  այգիներ-  նորակառույց  բնակելի   թաղամաս>>  ոռոգման  ջրագծի  կառուցում GTZ,  ՄԱԿ-ի  պարենային ծրագիր /սնունդ աշխատանքի դիմաց/, Գորիսի  համայնքների  միություն:

2001թ. ապրիլ  <<Սելավատար  և  ոռոգման  առուների  նորոգում>> ՄԱԿ-ի  պարենային ծրագիր  /սնունդ աշխատանքի դիմաց/ , Գորիսի համայնքների  միություն,  GTZ:

2002թ. սեպտեմբեր-նոյեմբեր  <<Համայնքի  3  ծայրամասային  թաղամասերի  խմելու  ջրագծի  վերակառուցում>> -ՄԱԿ-ի պարենային ծրագիր /սնունդ աշխատանքի դիմաց/  և  համայնք:

2002թ  մարտ << Ոռոգման  ցանցի  նորոգում>> - ՄԱԿ-ի պարենային ծրագիր / սնունդ  աշխատանքի դիմաց/ ծրագրով,   Գորիսի  համայնքների  միություն :

2002 թ.օգոստոս-սեպտեմբեր  << Վերիշենի  մսուր  մանկապարտեզի  շենքի  նորոգում>> - Վորլդ-վիժն  և ՄԱԿ-ի  պարենային  ծրագիր /սնունդ աշխատանքի դիմաց/:

2002թ. փետրվար-մարտ  <<Սուլթանածով , Մեծ  աղբյուր  և  Ղահրամանի  խութ  խմելու  ջրատարներին  նոր աղբյուրներից  ջրագծերի  ավելացման  կառուցում>>  ՄԱԿ-ի  պարենային  ծրագիր  /սնունդ  աշխատանքի  դիմաց/  և  համայնք:

2003 թ. հուլիս-օգոստոս << Դպրոցի  դահլիճի  գույքի  ապահովման,  վետերանների  ժամանցի  սենյակի  վերանորոգում>>  Վորլդ – վիժն, ՄԱԿ-ի պարենային ծրագրով /սնունդ  աշխատանքի  դիմաց: 

2003թ. սեպտեմբեր, նույն   ծրագրի  ընդլայնմամբ  <<Վերիշենի  գրադարանի  և  մշակույթի  տան      1-ին  հարկի  վերանորոգում:

2004թ. մայիս << Մեծ  աղբյուր  մայր  ջրագծին  միացվող   նոր  ջրագծերի կառուցում>>-  ՄԱԿ-ի պարենային ծրագիր /սնունդ  աշխատանքի  դիմաց/  և  համայնք:

2004թ.հուլիս-օգոստոս  << Համայնքի  հրապարակը  մեր  բակն է >>- Գորիսի Երիտասարդական Միություն  /ԳԵՄ/  և  համայնք:

2005թ.հուլի-օգոստոս <<Թավլա չխուր արոտավայրում ջրակուտակիչ ջրամբարի և դեպի ձոր տանող ճանապարհի կառուցում>>-Սյունիք-Զանգեզուր հիմնադրամ:

2005թ.ապրիլ  << Ոռոգման  առուների  և  հարավային  արոտ տանող  ճանապարհի  վերանորոգում>> - ՎՀԱ, Ջինիշյան Հիշատակի հիմնադրամ  /ՋՀՀ/ և համայնք:

2006թ. սեպտեմբեր  <<Վերիշեն  համայնքի Սինդարա արոտավայրի ջրարբիացման ջրագծի  կառուցում>>- CARD և համայնք:

2006թ. մայիս-հուլիս <<Մանկապարտեզի  շենքի  նորոգման  և  տարածքի  բարեկարգման  օժանդակ  աշխատանք>> - ՎՀԱ :

2006թ. մայիս-հուլիս  << Վերիշենի  մանկապարտեզի  վերանորոգում  և  ջեռուցում>>-  Փրկեք  երեխանիրին  և  համայնք:

2007թ. հունի-հուլիս  <<ժամանակակից  կահավորված  ֆիզիկայի  լաբորատորիայի  ստեղծում>> -ՋՀՀ ,  ԳԵՄ, <<Զանգեզուրի  ՊՄԿ>> ՓԲԸ:

2007թ.հուլիս օգոստոս << Պատմաճարտարապետական  հուշարձան  հանդիսացող  Վերիշեն  գյուղի Ս.Բ. ՀՌԻՓՍԻՄԵ  եկեղեցու  վերանորոգման  օժանդակ  աշխատանք>> - ՎՀԱ  , համայնք:

2008թ.հուլիս  <<Մանկապարտեզի  մանկական    խաղահրապարակի  կառուցում>>  ՋՀՀ, ԳԵՄ  և  համայնք:

2008թ. սեպտեմբեր <<Վերիշեն  գյուղի  հարավային  թաղամասի  փողոցների  նորոգում  և  ջրահեռացման  առուների  կառուցման  օժանդակ  աշխատանք>> ՎՀԱ և  համայնք:

2009թ. ապրիլ << Վերիշեն  գյուղի  կենտրոնական  փողոցի  մայթերի  նորոգման  օժանդակ  աշխատանքներ>> -ՎՀԱ և  համայնք:

2010թ. սեպտեմբեր-նոյեմբեր <<Սինդարա  արոտավայրի  մեկ  հատ  ջրելատեղի  կառուցում>>-Ռազմավարական Զարգացման Գործակալություն ՀԿ  /ՌԶԳ/,  Վերիշեն  համայնք:

2010թ. հուլիս  <<Վերիշեն գյուղի  Արցախյան  խճուղու և  համայնքի  հանգստյան  գոտիներ  հանդիսացող  հուշաղբյուրների  տարածքների  սանիտարական  մաքրման  օժանդակ  աշխատանքներ>> ՎՀԱ:

2010թ. սեպտեմբեր <<Վերիշեն  գյուղի  Սինդարա  արոտավայրի  Բալու  քերծ - Կոկալիկի  քերծ  հատվածի  ջրարբիացման  ջրագծի  կառուցման  աշխատանքներ>>- ՌԶԳ, ՎՀԱ, համայնք:


2011թ. մայիս<< Քիմիայի և կենսաբանության կաբինետի  ստեղծում>>- Գորիսի տարածաշրջանի Խաղաղության Կորպուս և համայնք: