Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Ուսուցչի տոն



Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ...Դուք եք, որ մեզ դնում եք ճիշտ ուղու վրա, դաստիարակում, մեր մեջ ցանում եք մարդկային բոլոր արժանիքները:Դուք հմուտ բրուտագործի պես մեզնից՝ դեռ անմշակ կավից կերտում եք մարդ, մարդ մեծատառով, ՀԱՅ մարդ:Մենք երախտապարտ ենք մեր ուսուցիչներին անխոնջ աշխատանքի, մեծ համբերատարության համար: 

Այսօր Վերիշենի դպրոցի աշակերտները շնորհավորհեցին բոլոր ուսուցիչներին, իրենց հարգանքն ու սերը փորձելով արտահայտել ասմունքի, բեմականացման միջոցով:

Ներս մտան Մաշտոցն ու Կորյունը, այնուհետև մնացած աշակերտները: Վճռվեց անհապաղ զբաղվել հայոց գրերի ստեղծմամբ:



Այնուհետև բեմադրվեց <<Ուստիանը>>:Ուսուցիչներին շնորհավորհեցին նաև առաջին դասարանի աշակերտները, համայքապետարանը:
12րդ դասարան 






Комментариев нет:

Отправить комментарий