<< Հայրենիքս` Հայաստան, ծննդավայրս` գ. Վերիշեն>>:
Ահա մի խորագիր ,որի մեջ կարող ես տեղավորել մի ամբողջ աշխարհ`իր մեծ ու փոքր պատմություններով , իր մեծ ու փոքր հաղթանակներով , իր մեծ ո փոքր ցավերով:
Մի աշխարհ ,որը մեծ է իր հարուստ անցյալով ,իր բազմազան ավանդույթներով ու իր դարերից եկած մշակույթով: Այսօր այդ աշխարհը մի փոքրիկ հողակտոր է , որն ունի բազում չլուծված խնդիրներ: ԵՎ այդ ամեն մի խնդիրը յուրաքանչյուրիս վերաբերվող չլուծված մի հարց է:
Հայրենիքը ես եմ, դու ես, նա է- Մենք ենք, Հայերս: ՈՒ մենք հավերժ ենք , քանզի հայի համար հայրենիք ու հայրենասիրությունը վեր է ամեն ինչից: Ելնելով մեր անցյալից, մեր դարավոր պատմությունից, մենք պետք է համախմբվենք ու օգնենք մեզ, թեկուզ և մի փոքրիկ նվիրատվությամբ օգտակար լինենք մեր համայնքի բարգավաճմանն ու ծաղկմանը , քանզի մենք ենք կառուցում մեր ապագան , և կառուցածն ու չկառուցածը ժառանգում մեր սերունդներին:
Մեր նպատակն այն է, որ մեր փոքրիկ գործով կարողանանք թեթևացնել վերիշենցու հոգսերից մի որոշ մասը: Օտարության մեջ գտնվող մեր համագյուղացիներն , որքան էլ որ հեռու գտնվեն իրենց հարազատ գյուղից , միևնույն է ամեն օր իրենց երազներում տեսնում են Վերիշենը` իր Պղնձաքարով, Վարարակն գետում սարքած ,,գյոլը,, որը կոչվում է <<Խանումին գյոլ>> ,Հուրումին,Աջոյի ,Տռոզին աղբյուրները,հին գյուղի քրատակներն ու այնտեղ ծնված մանկական չարաճճի խաղերը, հուշարձանը ` Դադուն Աշոտի քարակերտ առյուծներով ու նրա շվաքում խմած կենացները…Ժորժիկ դայու պատմությունները…..և անվերջ կարելի է այսպես մեկիկ-մեկիկ հիշել :
Ինչպես կարելի է կապված չլինել այն հողի հետ ,որտեղից սերվել ենք, որտեղ մեր սերնդի ամբողջ պատմությունն է , որից ժառանգել ենք շատ բնորոշ, բայց և անհատական գծեր:
Եկեք միավորվենք, եկեք սատար կանգնենք մեր հայրենիքին, չէ որ հարկավոր ենք նրան, քանզի մեր դաստիարակությամբ , մտածելակերպով ամբողջացնում ենք համայնքի ընդհանուր պատկերը:
Աստծո օրհնությամբ մենք ունենք մեծահոգի համագյուղացիներ ,որոնց օգնությամբ որոշ խնդիրներ են լուծվել մեր համայնքում : Բերենք նմանատիպ օրինակներ.
Վերիշենի միջնակարգ դպրոցի 80-ամյակի կապակցությամբ , միջոցառումների շրջանակներում Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող մեր հայրենակիցների կողմից հանգանակած գումարով հնարավոր դարձավ ապակեպատել դպրոցի մի շարք դասարաններ և վերանորոգել սանհանգույցները , ՌԴ-ի դաշնության բնակվող մեր 5 հայրենակիցների հանգանակած գումարով կազմակերպվել է միջոցառումներ` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ:
Սիրելի հայրենակիցներ , եթե կցանկանաք Ձեր մասնակցությունն ունենալ մեր համայնքի որևէ մի խնդրի լուծման համար , ապա կատարած նվիրատվության յուրաքանչյուր 1 դրամի համար կներկայացվի հաշվետվություն և այդ հաշվետվությունը կտրամադրվի ինչպես Ձեզ ,այնպես էլ կտեղադրվի Վերիշեն համայնքի ինտեռնետ կայքում ,որի միջոցով բոլոր վերիշենցիները տեղյակ կլինեն կատարված բարեգործական աշխատանքների և ծախսված միջոցների մասին :
Մենք նախահաշիվ ենք կազմելու յուրաքանչյուր կատարվելիք աշխատանքի համար և տեղադրելու ենք մեր կայքում:
Ցանկացողները կարող են հաղորդագրություն թողնել , կամ ել կապ հաստատել մեզ հետ: Մեր տվյալները կգտնեք մեր կայքի /www.verishenhamaynq.blogspot.com/ էջում:
Ստորև կներկայացնենք այն հիմնախնդիրները ,որոնք առկա են գյուղում և որոնք մինչ այսօր սպասում են իրենց լուծմանը:
1. Համայնքի բնակչության խմելու ջրի շուրջօրյա ապահովման և ջրի անհրաժեշտ որակական չափանիշների ապահովման համար <<ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԿՈՒՏԱԿԻՉ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ >>:
2. Համայնքում ավտոմոբիլային և գյուղատնտեսական տեխնիկայի նորմալ երթևեկության , բնակչության հետիոտնային անվտանգ անցուդարձի ապահովման համար <<ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ, ՆՈՐՈԳՈՒՄ, ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ>>:
3. Նախադպրոցական տարիքի երեխաների խնամքի և դաստիարակության որակի բարձրացման համար <<ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ /ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ/ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՈՒՄ>>:
4. Խմելու ջրի արտահոսքով կորուստների վերացման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով <<ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ>>:
5. Բնակչության հանգստի , ժամանցի և զվարճանքի կազմակերպման նպատակով << ԳՅՈՒՂԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՄԵՐ ԲԱԿՆ Է>>
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐԱՏԱԿԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ :
6. Անասնապահական մթերքների արտադրության աճի ապահովման համար <<ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՈՒՄ>>;
7. Վարարակն գետի աջ և ձախ թաղամասերի կոմունիկացիոն կապերի ապահովման մակարդակի բարձրացման նպատակով << ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՔԱՐԵ ԿԱՄՐՋԻ ՀԵՆԱՊԱՏԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄ, ՆՈՐՈԳՈՒՄ, ՀԵՏՆԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԳՅՈՒՂԻ ԳԵՏԱՆՑՄԱՆ ՓՈՔՐ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ>>:
8. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքսերի բարելավման համար <<ԳՅՈՒՂԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐՈԳՈՒՄ, ՆՈՐ ՋՐԱԳԾԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ>>:
9. Վարարակն գետի մաքրությունը ապահովելու, Գորիս քաղաքի հյուսիսային հատվածի սանիտարահիգիենիկ իրավիճակի բարելավման համար << ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՅՈՒՂՈՒ ՆՈՐՈԳՈՒՄ>>:
10. Հեղեղներից համայնքի բնակելի տների, շինությունների , հողատարածքների հեղեղումներից ապահովելու համար <<ԳՅՈՒՂԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՂԵՂԱՏԱՐԻ ( ՍԵԼԱՎԱՏԱՐԻ) ԿԱՌՈՒՑՈՒՄ>>:
11. ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՈՒՄ
12. ԾԱՌԱՏՆԿՈՒՄ, ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
13. ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՄ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ
ԳՅՈՒՂ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ:
14. Արևային, քամու և ջրի էներգիայի միջոցով մինի էլեկտրակայնների կառուցմամբ << ԳՅՈՒՂԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ>>:
15. Գյուղացիական տնտեսությունների առջև կանգնած խնդիրների լուծման , բարելավման նպատակով <<ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄ>>: