Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ՄՇԱԿՈՒՅԹ


Հին  Գորիսի  քարանձավային  բնակավայրեր


Հայաստանի Գորիսի տարածաշրջանը հարուստ է պատմական, մշակութային ժառանգություններով, որոնցից է նաև Վերիշեն համայնքում գտնվող Հին Գորիսի քարանձավային բնակավայրը` 130-140 ժայռափոր քարանձավներով, որտեղ անհիշելի ժամանակներից մինչև 1930-40 ական թվականները ապրել են մարդիկ  և , որը մինչև 1930-ական թվականները եղել է  լիարժեք բնակավայր, և կոչվել է Հին Գորիս, հետագայում Վերիշեն Քարանձավային բնակավայրը գտնվում է Գորիս քաղաքից հյուսիս-արևմուտք /4կմ / , Վերիշեն համայնքի վարչական տարածքում  : Ներկայումս  Վերիշենում բնակվող 70 տարեկանից բարձր տարեց մարդիկ ծնվել և մանկություն են անցկացրել  այդ քարանձավային բնակավայրերում, որոնցից կարելի է լսել շատ հետաքրքիր կենդանի պատմություններ :
 Քարանձավային բնակավայրերը պատմական, մշակութային , հնագիտական , բարոյական չափազանց կարևոր նշանակություն ունեն Գորիսի, Վերիշենի բնակչության համար : Հին Գորիսի քարանձավային կոմպոզիցիան հանդիսանում է կարևոր հնագիտական ժառանգություն, որի առկայությունը  այդ տարածաշրջանում բնակություն հաստատած մարդկանց հարուստ պատմության և մշակույթի ապացույցն է :         Ժայռափոր քարանձավային բնակավայրի վերջին բնակիչը այն լքել է 1940-ականներին:  Քարանձավային բնակավայրի  հարևանությամբ գործում է Գորիս-Խոզնավար-Վաղատուր միջհամայնքային ռազմավարական կարևոր նշանակության ավտոճանապարհը:
 Քարանձավային բնակավայրում է գտնվում նաև 17-րդ դարի սբ. Նորակնունք ներկայումս գործող եկեղեցին:   Ժայռափոր քարանձավները իրենցից ներկայացնում են փոխկապակցված  բնակատեղիներ, որը փոքր ինչ ուսումնասիրելուց հետո հստակ պատկերվում է  հնագույն բնակավայրը` իր կենցաղով, կարևոր ու հարուստ մշակութային ժառանգություն հանդիսացող պատմամշակութային արժեքներով :













       Ձագեձորի Սբ. Հռիփսիմե եկեղեցին որպես հնագույն գիտամշակութային կենտրոն



Ձագաձորի (Վերիշենի) Սբ.Հռիփսիմե եկեղեցին (նկ. 1), որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում, Գորիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, ամենայն հավանականությամբ կառուցվել է 4-րդ դարի սկզբին հեթանոսական ԱՍՏՂԻ տաճարի տեղում (Ալբիրեո, Անգղի համաստեղություն):Ուսումնասիրություններով պարզել եմ, որ եկեղեցու հիմքում և շրջակայքում պահպանվում են  հեթանոսական տաճարի հիմքի և կառուցվածքային տարրերի բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մեհյանին յուրահատուկ նյութական մշակույթի հետքեր:
Տաճարն, անկասկած, կառուցվել է ավելի հին` մեգալիթյան կառույցին կից կամ նրա տեղում: Այդ են վկայում եկեղեցու շրջակայքում պահպանված ԱՆՑՔԵՐՈՎ բազմաթիվ քարերի առկայությունը: Տարբեր անկյան տակ փորված անցքերով քարերի և տեղում հայտնաբերված ԵԶԱԿԻ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԻ (նկ. 2) առկայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ եկեղեցու և մեհյանի  տարածքում եղել և գործել է հնագույն աստղադիտարան:
Աստղադիտարանի աշխարհագրական դիրքը ճշգրիտ համընկնում է Երկրի վրա արտացոլված Անգղի (Կարապի) համաստեղության Ալբիրեո աստղին (Անգղի համաստեղության Երկրի վրա արտացոլված հուշարձանախմբի` Անգեղակոթ, Քարահունջ և այլն, մասին մանրամասն տես Վ.Վահրադյան և Մ.Վահրադյան, «Քարահունջ հուշարձանի մասին միջդիսցիպլինար գիտական հետազոտության արդյունքները»):
Ձագաձորի մեգալիթյան աստղադիտարանը նշված հուշարձանախմբի անբաժանելի մասն է, նրա ֆունկցիոնալ կարևորագույն տարրերից մեկը:
Տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ աստղադիտարանի շրջակայքում` նրանից 3 կմ հյուսիս-արևմուտք, պահպանվել է նրան ուղեկցող ևս մեկ
«հունջ»: Քանի որ աստղադիտարանը համապատասխանում է Կարապի b-ին` Ալբիրեոին, ուստի հայտնաբերված «հունջը» Ձագաձորի աստղադիտարանի հետ միասին արտացոլում է Ալբիերոյի կրկնակի աստղ լինելու հանգամանքը երկրի վրա:
Ձագաձորի մեգալիթյան կառույցի աստղադիտական գործիքները` անցքերով քարերի մի մասը (նկ. 3 և նկ. 4), պահպանվել է (10 հատ` անխաթար, 7 հատ` անցքերը ջարդված վիճակում):


Գործիքների մեծ մասը ժամանակի ընթացքում օգտագործվել է այլ նպատակների համար, իսկ խորհրդային ժամանակաշրջանում, ականատեսների վկայությամբ, մի մասն էլ կտրտվել և օգտագործվել է որպես շինանյութ:

Գործիքների մեծ մասը ժամանակի ընթացքում օգտագործվել է այլ նպատակների համար, իսկ խորհրդային ժամանակաշրջանում, ականատեսների վկայությամբ, մի մասն էլ կտրտվել և օգտագործվել է որպես շինանյութ:
Աստղադիտարանի գործիք-քարերի չափսերը տարբեր են և տատանվում են 68 x 34 x 18-ից մինչև 235 x 96 x 28-ի, իսկ անցքերի տրամագիծը` 7-12 սմ-ի միջև:
Տեղում պահպանվել է 3 հատ ԷԿՐԱՆՈՎ, 51 հատ գծապատկերներով, 54 հատ անմշակ քար, ընդամենը` 125 հատ գործիք-քար:
Ձագաձորի աստղադիտարանի տարածքում 2008թ. իմ կողմից հայտնաբերված եզակի աստղադիտական գործիքի (նկ. 2) նախնական չափագրումների մասնակի արդյունքները (գծ. 1 և գծ. 2) ներկայացնում եմ ստորև, առանց մեկնաբանությունների (անկյուն a = 66,02; անկյուն b = 57,01; անկյուն c = 57,01):
Ամենայն հավանականությամբ, այս եզակի գործիքը աշխատել է մի շարք այլ գործիքների հետ համատեղ, որոնց մասին առայժմ կարելի է միայն ենթադրություններ կատարել: Այն իր կատարելությամբ ապացուցում է, որ Ձագաձորի աստղադիտարանի գոյության ընթացքում այստեղ ոչ միայն կատարվել են պարզագույն աստղագիտական դիտումներ, այլև դրանով աշխատողները խորությամբ ուսումնասիրել են մեզ շրջապատող Աշխարհը, բավականին ճշգրիտ պատկերացումներ ունեցել տիեզերքի, տիեզերական մարմինների, ինչպես նաև երկրի ձևի, չափերի և կառուցվածքի վերաբերյալ:


Արամ Բաբայան