Տերևաթափ է: Տերևները դանդաղ, խշշալով իջնում և թավալվում են գետնին: Աշու՛ն է: Եկել է ցույց տալու, որ արդեն ամառը վերջացավ, անցան տաք ու շոգ օրերը, եկան անձրևոտ ու գեղեցիկ օրերը: Աշուն է, տերևաթափ: Եկավ տարվա եղանակներից ամենաանկրկնելին ու ամենասպասվածը. Սիրուն ես դու աշու՛ն, սիրուն է քո գույնը, քո ձևը, քո դեղնած տերևները: Ծառերը զրկվում են իրենց տեսքից՝ տերևներից, որոնք թափվելով գետնին՝ չորանում են մարդկանց ոտքերի տակ ու անհետանում, կարծես չեն էլ եղել: Սկսվում է գեղեցկադեմ աշնանային եղանակի պայծառացումը՝ աշակերտների հետ միասին: Նրանք էլ քայլելիս տրորում և իրար են խառնում, ոմանք էլ՝ դասավորում գետնի վրա թափված տերևները: Ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ հրաշք եղանակ է դրսում, բացի՛ր պատուհանդ, նայի՛ր դրսում կատարվող հրաշքներին, դու էլ ժպտա. ավելի կգեղեցկանա եղանակը՝ քեզ հետ միասին:
Եվ այս
գունագեղ ու տաքուկ աշնանյին օրը էլ ավելի գեղեցկացրին Վերիշեն համայնքի միջնակարգ
դպրոցի առաջին դասարանի սաները` իրենց չքնաղ ու ոգեթով աշնանային հանդեսով:
Իսկապես այնպիսի հանդես էին կազմակերպել, որ մենք` յուրաքանչյուրս, վերհիշեցինք մեր դպրոցական տարիները, մեր անցած աշունները, եվ այն
գեղեցիկ երգերն ու բանաստեղծությունները , որ մեզ սովորեցրել էին մեր ժամանկներին:
Հիցած էին ոչ միայն ծնողներն ու հյուրերը, այլ նաև դպրոցի տնօրենը, որն էլ հանդեսի վերջում արտահայտեց այդ մեկ ժամվա ընթաքում իր ապրած զգացմունքները :
Մեջբերում եմ նրա խոսքերը.
<<Սիրելի հյուրեր, սիրելի ծնողներ ողջունում եմ բոլորիդ: Յուրաքանչյուր նոր միջոցառում մեզ միայն ուրախացնում է: Ընդհամենը դեռ երեք ամիս է ինչ այս երեխաները ոտք են դրել դպրոց, բայց մենք ականատես ենք մեր երեխաների այսքան կարողություններին, և դուք էլ տեսնում եք, որ մեր ժամանակի երեխաները այսքան մարդկանց շրջապատում չեն ընկճվում, աշխույժ են և ուրախ: Կարծում եմ ,որ դասվարը բավականին մեծ աշխատանք է տարել երեխաների հետ և արժանի է մեծ գովասանքի ու հարգանքի: Շնորհակալություն ձեզ` բոլորիդ, Խաչատրյան Մարիետաին և մեր երեխաներին, որ մեզ պարգեվեցին հաճելի րոպեներ >>:
Комментариев нет:
Отправить комментарий