Ապրիլի 7ին Վերիշեն համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր մրցույթ-միջոցառում <<777>> խորագրով: Չորս դասարաններ՝ 12-րդ , 11-ի ա, 11-ի բ, և 10-րդ դասարաննների աշակերտների միջև կազմակերպվել էին մրցույթ ՝ նվիրված մայրության և գեղեցկության միջազգային տոնին: Յուրաքանչյուր դասարանից ընտրվել էին լավագույն 7 աշակերտները: Մրցույթն անցավ 7 փուլով և յուրաքանչյուր փուլ ժյուրիի կողմից գնահատվեց բալային համակարգով: Առավելագույն դրական բալը համարվեց 5-ը: Թեմաներն այսպիսին էին ՝
Միջոցառումը շատ հուզիչ ու տպավորիչ էր, լի սիրով ու մոր գովերգով:
1.Գրել մոր նվիրված 7 և ավելի բանաստեղծությունների վերնագրերը և հեղինակներին:
Յոթ անդամները մեկական քառատող՝ մոր նվիրված և մեկ անհատական ասմունք:
2. Ներկայացնել մայրերին նվիրված 7 և ավելի երգերի, խոսքերի և երաժշտության հեղինակներին: Մեկ անհատական , մեկ խմբային կատարում:
3. Ներկայացնել աշխարհին իրենց բարի գործերով հայտնի կանանց:
4.Շարունակել պատմվածքը:
5.Գրել աքրոստիկոս հայ աստվածուհիների անանուններով:
6.Մոր նվիրված թևավոր մտքեր ներկայացնել:
7.,, Մայր,, բառի հետ կազմել բառակապակցույուն:
Միջոցառումը շատ հուզիչ ու տպավորիչ էր, լի սիրով ու մոր գովերգով:
Բոլոր դասարաններն էլ համայնքի ղեկավարի որոշմամբ պարգևատրվեցին պատվոգրերով: Առաջին տեղը իրար հետ կիսեցին 12-րդ և 10-րդ դասարանները, որոնք էլ ստացան համապատասխան մրցանակներ , 3-րդ տեղը 11-ի ա-ն, 4-րդ տեղը 11-ի բ-ն:
Комментариев нет:
Отправить комментарий