Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված ծառատունկ Վերիշեն համայնքում

 
  Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Վերիշեն համայնքի շրջանում, բազում միջոցառումներ են իրականացվում՝ ի հիշատակ հայոց Մեծ Եղեռնի միլիոնավոր զոհերի հոգիների: Ապրիլի 16-ին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու եվ Հուշարձանի հարակից տարածքները բազմամարդ էին, որտեղ Վերիշենի միջնակարգ դպրոցի սաները, գյուղապետարանի աշխատակազմն ու ավագանու անդամները իրականացրեցին ծառատունկ և տարածքների բարեկարգման ու մաքրման աշխատանքներ: Վերիշեն համայնքի ղեկավար Ա. Օրդյանի նախաձեռնությամբ ավելի քան 200 ծառ տնկվեց այդ տարածքներում:



























Комментариев нет:

Отправить комментарий