Հայրենիք և հայրենասիրություն
Արդյոք իրական է <<Հայրենիք և Հայրենասիրություն >> բառերը:
Հայրենիք և հայրենսաիրություն բառերը անգամ ավելի իրական են,քան `Ես,Դու,Մարդ բառերը :Որքան էլ խոսենք հայերնասիրության մասին,միևնույն է,մեզնից յուրաքանչյուրը ունի իր յուրովի պատկերացումը,ընկալումները,արդարացված ,բայց ոչ ճշգրիտ դժգոհությունները:Հայրենասիրությունը յուրանքնչյուրիս համար սկսվում է մեզնից,մեր խոհանոցից,մեր ծնողներից, բակից,մեր հարևաններից անգամ,սկսվում է,բայց ոչ իր մեջ ներառում ու սահմանափակվում: Հատուկ կետեր բնավ չկան, հայրենասեր կոչվելու կամ հայ լինելու համար,պարզապես դա գալիս է ամեն հայի ներսից,որքան էլ քարոզես,որքան էլ խրատես,հայը ծնվում է հայ կամ ուղղակի Յան ազգանունով վերջացող մարդ : Ասում են մինչև մի բան չես ապրում, չես հասկանում: Մենք այն սերնդի ներկայացուցիչներից ենք, որ ապրում ենք անկախ և ազատ Հայաստանում : Ի՞նչ կարող ես ասել, երբ դու քարտեզի վրա ունես այն տարածությունը, որ կոչվում է Հայաստան, գիտես քո սաահմանները : Ճիշտ է` փոքր են այդ սահմանները, բայց դու, որպես անհատ, գիտես քո տեղը քարտեզի վրա, գիտես քո գինը և քո պատմությունը: 20 տարեկան մեր Հայաստանը դեռ շատ-շատ ճանապարհ ունի անցնելու, որ դառնա մեր երազած ու պատկերացրած երկիրը:
Մենք ապրում ենք խաղաղ պայմաններում , որն եղել է մեր անցյալ դարերի երազանքը : Եվ այսօր մենք հպարտ ենք ,որ ունենք անկախ ու ազատ Հայաստան:
Եթե գիտականորեն ասենք` որևէ ազգի համար հայրենասիրությունը բնականոն կենսակերպ է, իսկ գեղարվեստորեն` հայրենասիրությունը օդ է, որի գոյությունը չես նկատում, որի կարևորությունը չես զգում, բայց այն ամենակարևորն է :
Անձամբ Ես սիրում եմ այն ամենը, ինչը հայապատկան է : Քո երկիրը, քո ժողովուրդը, քո արվեստը, քո ծառն ու ջուրը` ամեն ինչ քոնն է: Կա այն ներքին ազատությունը, որտեղ դու ճախրում ես, որպես արվեստի մարդ: Այդ ճախրանքի, այդ ռոմանտիզմի մեջ դու քո սերը, քո նվիրումը, քո բողոքն ես դնում ու փորձում ես դա փոխանցել դիմացինիդ: Ամենքս սեփական կեցվածքով, սեփական ապրելակերպով պիտի մի բան ավելացնենք, մի բան անենք մեր երիտասարդ հայրենիքի համար: Ինձ համար ընտանիքս հարենիքի մոդելն է: Ես հայրենիքս ընտանիքիս չափ եմ սիրում: Ես այն երջանիկներից եմ, ով հավատում է, որ օր օրի հզորանալու է մեր երկիրը: Պետք է սիրել սեփական երկիրը, սեփական ժողովրդին. այս դեպքում ամեն ինչ կլինի հանուն այդ երկրի, հանուն այդ ժողովրդի:
Комментариев нет:
Отправить комментарий