Նոյեմբերի 5-ին Վերիշենի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ քիմիայի և կենսաբանության լաբորատորիայի բացման արարողությունը:
Բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ի Խաղաղության Կորպուսի Սյունիքի մարզային կորդինատոր Մերի Առաքելյանը և կամավորականներ , Գորիսի քաղաքապետարանի աշխատակիցներ, ԳՊՀ-ի դասախոսներ, Գորիսի դպրոցներից մանկավարժներ, Վերիշեն համայնքապետարանի ներկայացուցիչներ , դպրոցի մանկավարժներ և աշակերտներ :
Աշակերտները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով: Մինչև լաբորատորիայի բացման արարողության սկսելը, աշակերտները երգեցին, պարեցին և իրենց շնորհակալական խոսքերը հղեցին ԱՄՆ-ի Խաղաղության Կորպուսի բոլոր անդամներին` հատկապես մեր դպրոցում կամավորական Հեդլի Բոնդիին, որը երկու տարվա պայմանագիր ունի` մեր դպրոցում աշխատելու համար և արդեն մեկ տարի է, ինչ այստեղ է:
Լաբորատորյայի ստեղծման ու կառուցման գործում իրենց մեծ դերն են ունեցել Զարիկ Հակոբյանն և Հեդլի Բոնդն, որոնք համատեղ ԱՄՆ-ի խաղաղության Կորպուսին ներկայացրեցին ծրագիր, և ահա այսօր դա արդեն իրականություն է:Այդ լաբորատորիան արդեն ստեղծվել է և ծառայելու իր նպատակին:
Լաբորատորիան կնպաստի ուսուցման հաջողությանը, քանզի առանց գործնական աշխատանքի, առանց լաբորատոր աշխատանքի ուսուցումը կիսատ է մնում, և երեխաները չեն ստանում այն գիտելիքները, այն կարողություններն ու հմտությունները, որ պահանջվում է առարկայական ծրագրերում` կրթական չափորոշիչներով նախատեսված: Այս լաբորատորիան հնարավորություն կտա աշակերտներին ավելի լավ պատկերացնել քիմիա և կենսաբանություն առարկաները, համատեղել գործնականն ու տեսականը:
Եվ այս ամենը այսօր հասանելի է միմիայն ԱՄՆ-ին Խաղաղության Կորպուսի, որը նյութապես աջակցեց և օգնեց ստեղծել այս լաբորատորիան:
Բացման խոսքում դպրոցի տնօրեն` Մատվեյ Ղազարյանը ողջունեց հյուրերին և նշեց. << ՀՀ կրթության զարգացման հեռանկարային ծրագրերում ամենամեծ արժեքը համարվում է հայ մարդու և հայ երեխայի գիտելիքը:
Այն, օգտակար հանածոներից բացի, որն արտահանվում է երկրից, ամենամեծ արժեքը / և դա Ռազամավարական ծրագրում է ընդունված/ , համարվում է հայ երեխայի գիտելիքը, և դպրոցի առաքելությունը կայանում է այդ գիտելիքի տրամադրումը: Յուրաքանչյուր քայլ, որ ձեռնարկվում է դպրոցում, նպատակաուղղված է այդ խնդիրների լուծմանը, կրթության որակի բարելավմանը:
Բոլորս երևի հիշում ենք, որ չորս տարի առաջ “Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամ”-ի և '' ԳԵՄ''-ի միջոցներով դպրոցում կառուցվեց, ստեղծվեց ֆիզիկայի լաբորատորիան, որ այս տարիների ընթացքում իր նպաստը բերեց ֆիզիկա առարկայի ուսուցմանը:
Ես մեր դպրոցի և բոլոր ուսուցիչների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ի Խաղաղության Կորպուսի բոլոր աշխատողներին, որոնք բազմաթիվ ներկայացված ծրագրերի մրցույթի շրջանակներում, մեր դպրոցի` միստր Հենդլի Բոնդի և գործընկեր Զարիկ Հակոբյանի կողմից ներկայացված ծրագիրը համարեցին արդիական, ժամանակակից պահանջներին համապատասխան, և դրա արդյունքում այսօր ունենք այս լաբորատորիան:
Շնորհակալություն ծրագրի իրականացմանը նպաստած բոլոր կազմակերպություններին, և բարի երթ այդ ստեղծված լաբորատորիային իր հետագա առաքելության ճանապարհին>>:
Իր ելույթում գյուղապետարանի ներկայացուցիչ Արթուր Շալունցը կարևորեց դպրոցի տնօրինության մանկավարժների և գյուղապետարանի , համայնքի ավագանու միջև փոխըմբռնումը, համագործակցությունը առկա խնդիրների լուծման համար: Վերջիններիս պատրաստակամությունը, ցուցաբերած օժանդակությունը կնպաստեն կրթօջախի զարգացմանը առաջընթացին և վերջնական արդյունքում բազմակողմանի զարգացած արժեքները կրող ապագա քաղաքացու ձևավորմանը: Ա. Շալունցը Վերիշեն համայնքի անունից շնորհակալություն հայտնեց այն բոլոր անհատ անձանց և կազմակերպություններին, որոնք մշակել և իրականացրել են այդ ծրագիրը:
Զարիկ Հակոբյան |
Միջոցառմանը Զարիկ Հակոբյանը ողջունեց հյուրերին և ավելացրեց.<< Հարգելի հյուրեր , գործընկերներ, սիրելի աշակերտներ, այսօր տոնական տրամադրությունը պարուրել է բոլորիս: Հպարտության մեծ զգացումով այսօր հայտարարում եմ , որ մեր դպրոցը ունի նոր , կահավորված վիրտուալ քիմիայի և կենսաբանության կաբինետ, որը տարիներ առաջ երազանք էր միայն : Երբ “ՋՀՀ”-ի և “ԳԵՄ”-ի հայտարարած մրցույթով շահեցինք <<ժամանակակից ֆիզիկայի կաբինետի ստեղծում >> ծրագիրը, շատերի համար դա իրատեսական չեր : Բայց այն ստեղծվեց , որպես դպրոցի նոր միջոցառումների , հետաքրքիր դասերի վիրտուալ կենտրոն , որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում “ԳԵՄ”-ՀԿ-ի նախագահ տիկին Կարինե Մովսիսյանին, ում շնորհիվ էլ ծանոթացանք թե ինչպես գրել ծրագիր, և այն էլ լավ ծրագիր:
Հեդլի Բոնդ |
Ծրագրեր գրելու իներցիան երկար տևեց: Իրականցրինք մի շարք ծրագրեր: Քիմիայի և կենսաբանության լաբորատորիայի ստեղծումը մեր հերթական ծրագիրն է , այն իրականնացրել ենք ԱՄՆ-ի Խաղաղության Կորպուսի կամավոր Հեդլի Բոնդի հետ:Շնորհակալություն Հեդլիին , իր նվիրվածության , օրինապահության և կամավորականության համար: Հեդլիի հետ ծրագրել ենք նաև նոր մաթեմատիկայի լաբինետի ստեղծման ծրագիրը, որի վրա արդեն աշխատում ենք>>:
Լ. Էլյազյան
Комментариев нет:
Отправить комментарий