ՀՐԱԺեՇՏ ԴՊՐՈՑԻՆ
2012 թ-ի մայիսի քսանհինգին Վերիշեն համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ վերջին զանգը: Դպրոցին հրաժեշտ տվեցին երեսունութ աշակերտներ: Վերջին անգամ զանգը հնչեց նրանց համար : Երկու դասարանի շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ երգ ու պարով, ասմունքով ու հումորով: Շրջանավարտները իրենց կողմից փոքրիկ նվերներ փոխանցեցեին առաջին դասարանցիներին
` բեղմնավոր ուսումնական կյանք ցանկանալով:
Սյունքի մարզպետ պարոն Ս. Խաչատրյանը և Վերիշենի համայնքապետարանը իրենց ֆինանսական աջակցությունն են ցույց տվել շրջանավարտներին խնջույքի կազմակերպման գործընթացում:
Միջոցառման վերջում իրենց շնորհավորական խոսքերն հղեցին դպրոցի տնօրեն պարոն Մ. Ղազարյանը, գյուղապետ Ա. Օրդյանը, և դասղեկները:
<<>>
Комментариев нет:
Отправить комментарий