Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԿԱԲԻՆԵՏԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ


Մայիսի  22-ին  համայնքի  միջնակարգ  դպրոցում տեղի ունեցավ մաթեմատիկայի  կաբինետի  բացման  արարողությունը: Վերջերս այն ենթարկվել էր  կապիտալ վերանորոգման` <<Խաղաղության կորպուս>> հիմնադրամի  կողմից: Սենյակի  կահույքը  ընտրված էր ճիշտ  առարկային համահունչ և պահարաններում տեղադրված էր  առարկային համապատասխան  երկրաչափական  իրեր: Բացման  արարողության  կապակցությամբ կազմակերպվել էր  միջոցառում`  երգ  ու  պարով: Վերջում իր շնորհակալան խոսքն  հղեց դպրոցի տնօրեն պարոն Մ. Ղազարյանը` շեշտելով  Զարիկ Հակոբյանի անձնուրաց աշխատանքը ծրագրի իրագործման հարցում:











Комментариев нет:

Отправить комментарий