Բացման օրվանից սկսած , աշխատասեր կոլեկտիվի ջանքերի շնորհիվ , մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը աճեց: Չնայած մանկապարտեզի պատմության մեջ եղան դժվար տարիներ , բայց մանկապարտեզը հաղթահարեց բոլոր փորձությունները և կանգուն մնաց արդեն երկար տարիներ:
Շուրջ հինգ տարի առաջ մանկապարտեզի ղեկը ստանձնած Հ. Բաբայանն իր տոկուն կամքի և պրպտուն մտքի շնորհիվ կարողացավ ստեղծել ամուր, սերտ և գործունյա կոլեկտիվ : Չնայած մանկապարտեզն ունի գույքի պակաս, խաղալիքների, տեխնիկայի, սպասքի պակաս, այնուամենայնիվ այն մնում է անկոտրուն ու կանգուն:
Ավարտվեց 2011-2012թ.-ի ուսումնական տարին: Համայնքի բոլոր կրթամշակութային օջախները տարին ամփոփեցին ավարտական միջոցառումներով: Նախ միջնակարգ դպրոցի շրջանավարտները հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին, ապա դրան հաջորդեց մանկապարտեզի ավարտական հանդեսը:
2012թ-ի հունիսի 3-ին տեղի ունեցավ մանկապարտեզի ավագ խմբի ավարտական հանդեսը: Երեխաները մեծ խինդով ու եռանդով ներկայացան դահլիճ: Նրանք հանդես եկան անթերի ` համեմելով օրը գիտելիքնեի արտահայտմամբ , երգ ու պարով, բեմականացումներով: Խմբի դաստիարակ Ն. Զադայանը , որը երկար տարիների մանկավարժ է , երեխաների մեջ սերմանել է սեր հայրենիքի նկատմամբ, ընտանիքի, ազգային ավանդույթների , մայրենի լեզվի , հարգանքի , սեփական անձի, շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունք , և այդ ամենը վերարտադրել ամբողջ միջոցառման ընթացքում ` ասույթների , երգերի ու պարերի միջոցով:
Միջոցառմանը ներկա էին մի շարք հյուրեր , այդ թվում նաև համայնքի ղեկավար` Ա. Օրդյանը , որն ամեն կերպ փորձում է օժանդակել , սատար կանգնել համայնքի մանկապարտեզին :Մանկապարտեզի տնօրեն Հ. Բաբայանը միջոցառման վերջում շնորհավորանքի ու շնորհակալական խոսքեր հղեց խմբի 27 երեխաներին ` նրանց բարի երթ մաղթելով դեպի նոր կյանք , դեպի դպրոց և նրանց ցանկանալով անբեկուն ու հաջողակ ճանապարհ իրենց ողջ կյանքի ընթացքում: Հյուրերը մեծ ոգևորությամբ ու հաճելի տպաորություններով հեռացան դահլիճից:
Մենք էլ, մեր համայնքապետարանի ողջ անձնակազմը, ցանկանում ենք այս տարվա բոլոր շրջանավարտներին մաղթել բարի երթ դեպի իրենց կյանքի նոր փուլ: Բոլորին հաջողություն և միմիայն հաճելի հոգսեր:

Комментариев нет:
Отправить комментарий