Վերիշեն համայնքի մանկապարտեզ հաճախում են 91 երեխաներ:
Մանկապարտեզում առկա էր
երեխաների ճաշի սպասքի խնդիր: Եղած սպասքը տարբեր տեսակի էր, մի մասը ծնողների
կողմից բերված:
Հիմնախնդիրը 2012թ հոկտեմբերի սկզբին ներկայացվեց Վորլդ Վիժն Հայաստանի Սիսիանի Տարածքային Զարգացման Ծրագրի /ՏԶԾ/ ղեկավար
Էմմա Կաջոյանին :
Ծանոթ լինելով Վորլդ Վիժն կազմակերպության կողմից իրականացված բազմաթիվ մարդասիրական նախաձեռնություններին, մեծ հավատ կար, որ խնդիրը անպայման կլուծվի, սակայն պատկերացում չկար, որ արձագանքը կլինի այսքան արագ և օպերատիվ:
2012թ նոյեմբերի 1-ին Վորլդ Վիժն Հայաստանի Սիսիանի ՏԶԾ-ի կողմից Վերիշենի մանկապարտեզին տրամադրվեց 91 փաթեթ սպասքեղեն ` որն իր մեջ ներառում էր բարձրորակ,գեղեցիկ մանկական ձևավորումով ափսեներ, մեծ ու փոքր բաժակներ, պատառաքաղ, գդալ:
Անսպասելի էր անակնկալը նաև մանկապարտեզի կոլեկտիվի, երեխաների համար:
Դժվար է գտնել խոսքեր, որոնք ամբողջությամբ կնկարագրեին տասնյակ երեխաների երախտիքն ու շնորհակալությունը: Այդ ամենը տեսնել էր պետք:
Վերիշեն համայնքի ղեկավարությունը, մանկապարտեզի ողջ կոլեկտիվը, 91 երեխաներն ու ծնողները սրտանց ասում են ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ սիրելի Վորլդ Վիժն Հայաստան, սիրելի Էմմա Կաջոյան :
Բոլոր երեխաների անկեղծ , մաքուր ու սրտաբուխ ժպիտները` Ձեզ
Комментариев нет:
Отправить комментарий