
Այդ իսկ պատճառով Վերիշեն համայնքի դպրոցի աշակերտների հետ կազմակերպվեցին քննարկումներ տվյալ ծրագրի շրջանակներում: Եվ այդ ամենն ունի իր տրամաբանական շարունակությունը:
Ծրագրի նպատակն է
Գորիսում օնլայն ուղիղ եթերով բանավեճային քննարկումների միջոցով ստեղծել կարծիքներ արտահայտելու այլընտրանքային հնարավորություն:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է Սյունիքում առկա Մարդու Իրավունքների, խոսքի ազատության շուրջ բանավեճների կազմակերպումը, որոնց ,,Skype,, տարբերակով կմասնակցեն նաև Հայաստանում հայտնի իրավապաշտպաններ, լրագրողներ, բլոգերներ, քաղաքական գործիչներ: Բանավեճերը ուղիղ եթերով կհեռարձակվեն ինտեռնետ ռեսուրսներով:
Գորիսի ենթամարզի 10 գյուղական համայնքների ավագ դպրոցակաների համար կլուսաբանվեն Հայաստանում գործող օնլայն լրատվամիջոցների կայքերը, սոց.ցանցերից օգտվելու նրբությունները:
Նախատեսված են նաև հետաքրքիր ֆլեշ մոբ ակցիաներ :
Ծրագրի արդյունքում ակնկալվում է Գորիսում ունենալ կայուն գրաֆիկով գործող բանավեճային ակումբ` որտեղ հնարավոր կլինի Մարդու Իրավունքների կոնտեկստում քննարկել արդիական թեմաներ, արձագանքել Սյունիքի մարզում առկա հիմնախնդիրներին,նպաստել դրանց լուծմանը` ինչը հնարավոր է միայն քաղաքացիական հասարակության, ակտիվ,մտահոգ քաղաքացիների համախմբման և համագործակցության դեպքում:

Комментариев нет:
Отправить комментарий