Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 22-ին՝ Վերիշեն համայնքի միջնակարգ դպրոցի դահլիճում, անցկացվեց միջոցառում՝ նվիրված  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին :  Միջոցառումը ամբողջովին ներկայացնում  էր      հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասի անցած ուղին: Միջոցառման սկզբում՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին  ցեղասպանված  զոհերի  հիշատակը :  Այնուհետև աշակերտները   արտասանեցին Կոմիտասին նվիրված բանաստեղծություններ: Հայ երաժշտության հանճարին հարգանքի տուրք մատուցեցին տարբեր դասարանների ներկյացւցիչներ: Դպրոցում գործող երգչախումբը երգեց  Կոմիտասի շարականներից:















Комментариев нет:

Отправить комментарий