Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին և մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներ՝ Վերիշենում

  Մայիսի 9-ին հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված՝ համայնքի հուշահամլիրում  կազմակերպվել էր մշակութային միջոցառում:  
  Վերիշեն համայնքում 1977թ կառուցվել է իր ճարտարապետական լուծումներով եզակի ու տեսարժան մի հուշարձան՝ նվիրված 1941-1945թ հայրենական պատերազմում զոհված 77 վերիշենցիների հիշատակին: Ի թիվս հուշարձանի կառուցմանը մեծ ներդրում ունեցած վարպետների, վերիշենցիների առանձնահատուկ ուշադրության  արժանի` հուշարձանի քանդակագործ, ինքնուս մեծ վարպետ՝ Աշոտ Դադունցի կատարած աշխատանքները անմիջապես գրավում են բոլոր այցելուներին: 2015թ մայիսի 9-ին,  89- ամյա վարպետ Աշոտը ևս ներկա էր հուշարձանում կազմակերպված տոնակատարությանը:  
Մայիսի 9-ի վաղ առավոտյան`  համայնքի ղեկավար  Ա. Օրդյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր այցելություններ՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին: Նիկոլայ Բադալյանը, Գուրգեն Քարամյանը  և Թամարա Վարդանյանը  պարգևատրվեցին` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի  70-րդ տարեդարձի կառավարության  հուշամեդալներով  և համայնքի ղեկավարի որոշմամբ` 30  հազարական  դրամ պարգևներով:
 Վերիշենի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձան համալիրում կայացավ միջոցառում: Դպրոցի տնօրեն Մ. Ղազարյանը ելույթով նկարագրեց 1941-1945թ 2-րդ համաշխարահային պատերազմում հայ հերոսների նվիրական մասնակցությունը, նորանկախ Հայաստանի Արցախյան հերոսամարտը, Արցախի բանակի կազմավորումը, որ դարձավ մայիսյան փայլուն հաղթանակների եռատոն:  Հարգանքի տուրք մատուցվեց բոլոր նահատակներին, որոնց թվում են նաև Մեծ Հայրենականում զոհված 77 վերիշենցիներին :
Վերիշենի միջնակարգ դպրոցի աշակերտները օրվա թեմաներով պատրաստել էին գրական-երաժշտական կոմպոզիցիա, որի շնորհիվ ներկաներին համակեց տոնական ուրախ տրամադրություն :   Դպրոցականները   իրենց տպավորիչ  ելույթներով, բանաստեղծություններով ու երաժշտական կատարումներով ոգեշնչեցին և  հուզեցին յուրաքանչյուրին: Միջոցառումը կազմակերպվել էր Վերիշենի միջնակարգ դպրոցի կազմակերպչական կոլեկտիվի  ջանքերի շնորհիվ՝  տիկին Արմենուհի Սոնյանի գլխավորությամբ: Կարևորն այն է , որ գալիք մեր սերնդի ոգում  նվիրական հայրենասիրություն է սերմանած : Նրանցից յուրաքանչյուրը, թեև մասնակից չեն եղել, բայց  գնահատում է  այդ տարիների մեր նահատակների  արյան գնով և մեծ դժվարությամբ ձեռք բերված հաղթանակների գինը:
Այսօր էլ հայ զինվորը, պապերից և հայրերից սերմանած հայրենասիրական ոգով ջանք ու եռանդ չխնայելով, պաշտպանում է մեր հայրենքի սահմանները: Եվ յուրաքանչյուր հայ համոզված է , որ հայրենի սահմանները հուսալի պահպանվում են:
  Միջոցառման վերջում համայնքապետարանի կողմից  Հայրենական Մեծ պատերազմի վետերանների, Արցախյան հերոսամարտի մասնակիցների և ներկաների համար կազմակեպվեց հյուրասիրություն:















































Комментариев нет:

Отправить комментарий