Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Երեխաները ձմռան առաջին օրը կդիմավորեն տաք ու վերանորոգված դասասենյակում

2015թ նոյեմբերի 30-ին, աշնան վերջին օրը յուրահատուկ գունեղ  էր Վերիշենի միջնակարգ դպրոցում :  Հայաստանում Գերմանիայի Դեսպանատան աջակցությամբ իրակաացվող ծրագրի շրջանակներում հաջողությամբ ավարտվել է փոքր դասարանցիների համար նախատեսված դասասենյակի վերանորոգման աշխատանքները :   Ընդհանուր կատարված աշխատանքների հանդիսավոր ներկայացումը նախատեսված է հետագայում, երբ ավարտված կլինեն նաև սանհանգույցների նորոգման աշխատանքը :
Դասասենյակի բացմանը ներկա էին դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը, ծնողական խորհրդի նախագահ Մարատ Դադունցը, բոլոր ուսուցիչները, ծնողները, որոնք շնորհավորանքի խոսքեր ասեցին և երախտագիտություն հայտնեցին Գերմանիայի դեսպանատանը :  1 ամսից քիչ ավել տևած աշխատանքների արդյունքը հաճելիորեն զարմացրեց բոոլորին:






Ձմռան առաջին օրը երեխաները կդմիավորեն նոր , մաքուր , փայլուն ու տաք   դասասենյակում :

Комментариев нет:

Отправить комментарий