Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՆԴԵՍ ՎԵՐԻՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

 
  2015թ-ի դեկտեմբերի 26-ին Վերիշենի միջնակարգ դպրոցում կայացավ տարեվերջյան ամանորյա հանդես: Դպրոցի տարրական դասարանների սաները մեծ ոգևորությամբ պարեցին , խաղացին՝ դահլիճը լցնելով մանկական խինդ ու ծիծաղով: Հնչեցին մանկական խմբերգեր ու ոտանավորներ,պարային համարներ, խաղեր ու փոքրիկ բեմադրություններ:Նրանք հիացրին ներկաներին իրենց հրաշալի պատրաստվածությամբ: Փոքրիկների ամանորյա ցնծուն տրամադրությունը  կրկնապատկվեց , երբ նվերներով հյուր եկան ՝Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Նրանք մթնոլորտը դարձրին էլ ավելի հեքիաթային, պարեցին ու շուրջպար բռնեցին երեխաների հետ:
 Միջոցառման ներկաները գոհ էին տնօրենի, տարրական դասարանների  դասղեկների, դպրոցի կազմակերպիչ  Ա. Սոնյանի աշխատանքից:  









Комментариев нет:

Отправить комментарий