Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Մայիսի 9-ի հաղթանակի օրը Վերիշենում

2014թ մայիսի 9-ին  Վերիշենում  նշվեց  մայիսյան Մեծ հաղթանակների օրը  :
 Եթե նոր սերունդները հիշում են մեր հերոսներին...ուրեմն ոչինչ չի մոռացվի..., ոչ ոք չի մոռացվի :

Իսկ Վերիշենում կառուցված հուշարձան -համալիրը իր եզակիությամբ ու ճարտարապետական ոճով տարբերվում է Հայաստանի նմանատիպ  հուշարձաններից: Հուշարձանի բոլոր քանդակների ու նաև միակուռ քարակերտ առյուծների հեղինակը ինքնույս վարպետ ներկայումս 88 ամյա Աշոտ Դադունցն է, որը նույնպես ներկա էր հաղթական տոնակատարությանը :



















1 комментарий: