Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Շնորհավոր տոնդ, սիրելի' ուսուցիչ

Երեկ խորհին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվեց  ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից:
Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:
Մենք` գյուղապետարանի աշխատակազմը ևս միանալով  շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում ենք.
- Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք եք առաքյալները կրթության ոլորտում, ովքեր անկախ առկա խնդիրներից ու հոգսերից ,  սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ անսահման համբերություն , առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում...

Շնորհավոր տոնդ, սիրելի' ուսուցիչ:

Комментариев нет:

Отправить комментарий