Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Սեպտեմբերի 1-ը Վերիշենի միջնակարգ դպրոցում

   Այսօր Վերիշենում բոլորը նշում էին գիտելիքի օրը: 26 սաներ առաջին անգամ ոտք դրեցին  դեպի նոր կյանք:  Ցանկանում ենք նրանց առողջություն, համբերություն և աշխատասիրություն, որը կնպաստի կրթության և դաստիարակության գործընթացի կազմակերպմանը:
   Իր հերթին Վերիշենի համայնքի ղեկավարը միշտ աջակցում ու հովանավորում է առաջին դասարանցիներին: ՈՒստի կրկին համայնքապետարանի աշխատակազմի կողմից  շնորհավորում ենք  բոլոր-բոլորին , աշակերտ թե ուսանող , ովքեր շարունակում են սովորել դպրոցներում ու համալսարաններում, ում համար սկսվում է նոր ուսումնական տարին՝ որը ևս մի քայլ կլինի Նոր Սերունդ կոչվելու մեծ  երջանկության մեջ հաստատվելու ճանապրհին:


































Комментариев нет:

Отправить комментарий