Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ՎԵՐԻՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՕՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻՆ:


Հարգելի ուսուցիչներ
   Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Ձեր յուրաքանչյուր կրթած և դաստիարակած աշակերտը վաղը դառնալու է մեր ազատ և անկախ Հայաստանի կերտողը:Թող ձեր բազմաչարչար ու դժվարին աշխատանքը ունենա առատ պտուղներ: Ցանկանում եմ ձեզ եռանդ, ուժ և համբերություն, որ կարողանաք հեշտությամբ  հաղթահարել այս դժվարին ուղին: Սիրով միանում եմ  հնչած  բոլոր շնորհավորանքներին,  և թող որ   այս գեղեցիկ տոնը   շնորհավոր լինի բյուրավոր ծաղիկներով , անթիվ անհամար ժպիտներով:


Комментариев нет:

Отправить комментарий