Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Բարի նպատակի համար լավ գործերը շարունակվում են

Ինչպես արդեն տեղեկացվել էր նախկինում, Վերիշենի միջնակարգ դպրոցում ընթանում են փոքր դասարանցիների համար նախատեսված սանհանգույցի հիմնական վերանորոգման աշխատանքները՝ Հայաստանում Գերմանիայի Դեսպանության աջակցությամբ  :  /2015թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին   ամբողջությամբ վերանորոգվել է  առաջին դասարանցիների համար նախատեսված դասասենյակը/:             Ըստ նախնական շինարարական պլանի,  սանհանգույցում նախատեսված էր  նոր սալիկապատման, վերանորոգման աշխատանքներ, սակայն  հին սալիկների քանդման զուգընթաց ի հայտ եկան նոր խնդիրներ: Պարզվեց , որ սանհանգույցի հին պատերը ամբողջությամբ քայքայված են, և ենթակա են հիմնովին քանդման:
Վերիշենի դպրոցի ծնողական խորհրդի նախագահ, ծրագրի նախաձեռնող Մարատ Դադունցի, դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանի , շինարար-մասնագետների առաջարկությամբ
որոշվեց ամբողջությամբ, հիմնահատակ քանդել հին սանհանգույցը և կառուցել նորը :

Ներկայումս արդեն ավարտված են պատերի կառուցման, աշխատանքները, շուտով կավարտվեն նաև սալիկապատման և վերջնական հարդարման աշխատանքները:










ե

Комментариев нет:

Отправить комментарий