Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Զատիկը Վերիշենում

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի <<հրաշափառ>> հարության տոնը նշում է այսօր` ապրիլի 20-ին: Այս տոնը կոչվում է նաև Սուրբ զատիկ , որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը համարվում է մեծագույն տոներից մեկը:
 Զատկի տոնը ընտանեկան ուրախ տոն է , հստակ ուտեստային տեսականին պահպանած, ինչպիսիք են ավանդական բրնձով ու չամիչով փլավը,  կարմիր գույնով ներկված ձվերը, ձուկը, կանաչեղենով պատրաստված բազմազան ուտեստներ և իհարկե կարմիր գինին:
   Եկեղեցիներում առավոտից մատուցվում է պատարագ ,իսկ երեխաները ձվերով կռիվ են բռնում միմյանց հետ :   Ահա այդպիսի խաղի ականատեսը եղանք Վերիշեն համայնքի Նորակնունք եկեղեցում: 
 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
 ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ…
 ՄԵԶ և ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ 





























Комментариев нет:

Отправить комментарий