Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ՀՈՒՆԻՍԻ 14-ին ԿԱՅԱՑԱՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑԻ 60-ամյակին ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ

  Երեկ ՝հունիսի 14-ին, կայացավ մեր հայրենակից բանաստեղծ ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑԻ ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը:
 Միջոցառումը կամակերպվել էր Միրհավ գրական խմբակի կողմից :
    Սպարտակ Բակունցը ծնվել է 1955թ. Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսություն ինստիտուտը: Աշխատում էր գյուղվարչությունում որպես գլխավոր տնտեսագետ: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Ստեղծագործել սկսել է պատանեկան տարիներից, սակայն իր կենդանության օրոք չի թակել թերթերի, ամսագրերի, հրատարակչությունների դռները և չի տեսել իր բանաստեղծություններից գոնե մեկը տպագրված: 
 Ժողովածուն ի մի է բերում զոհված բանաստեղծի ստեղծագործության հիմնական կողմերը և գեղեցիկ հուշարձան է նրա հիշատակին:
  Սպարտակ Բակունցի ստեղծագործությունները շարունակելու են իրենց երկրային կյանքը, որի համար կոչված էին:

ԱՇԽԱՐՀԸ...

Աշխարհը ուժեղներինն է.
Իսկ ուժեղներն, ասես, աշխարհին
չեն պատկանում
Նրանց հայացքաներն ուրիշ կողմ են դարձած.
Նրանք մտածում են այլ բանի մասին:
Իսկ աշխա՞րհը...
Իսկ աշխարհում ամեն ոք իր հոգսերն ունի,
Իսկ մեր հոգսերն, ասես մերն էլ չեն,
Մենք մեր մասին չէ, որ մտածում ենք,
Այլ` աշխարհի:
Զավեշտ է...
Մենք մեղավորներ ենք փնտրում
Եվ, կարծես, գտնում ենք.
Անշուշտ, մենք չենք:
Մենք աղոթում ենք նրանց մեղավոր հոգիների համար,
Իսկ մեզ համար ոչ ոք չի աղոթում.
Մինչև ե՞րբ:
Իսկ մինչ այդ` փթթում են ուժեղները:
Իսկ մենք թղթե նավակ ենք` ալեկոծված ծովում:

Ու՞ր ենք նավում,
Ինչպե՞ս,
Փորձվա՞ծ է, արդյոք, նավավարը...
Իսկ նավաստինե՞րը...

Նրանք պարզել են առագաստները.
Մինչդեռ ծովն ավելի է ալեկոծվում:



Համո Սահյան
16.04.1993թ:

Այսպես է կյանքում: Մեկը ծնվում է շահի ու վայելքի համար, մյուսը` պարտքի և տառապանքի: Վայելողի ախորժակը բացվում է ներ վայելքների համար: Տառապողը մարկության հանդեպ կատարում է իր պարտքը, և այդ կատարումը դառնում է նոր պարտքի հրամայական: Եվ աշխարհն ապրում է երկրորդի հաշվին: Պատմությունը կերտում են երկրորդները:
Եթե խաղաղության ժամանակ սա մենք դժվար ենք նկատում, ապա կրիտիկական պահերին ամեն ինչ ցնցվում, սրվում և նկատելի է դառնում:
Սպարտակ Բակունցը վերջին պարտքը Հայրենիքին վճարեց իր հերոսական մահով: «Իսկ իր տաք բնում ազգի շահը դրոշ արածը» շարունակում է հանուն անձնական շահի` կործանման տանել ազգը:
Սպարտակ Բակունցի ստեղծագործությունը մի ամբողջ սերնդի հոգու կենսագրություն է... Ես չեմ ուզում խոսել հեղինակի ստեղծագործական առավելությունների և որոշ պակասավոր կողմերի մասին, որովհետև հավատում եմ ընթերցողի ճաշակին, ազնվությանը և զոհերի նկատմամբ նրա մեծ հարգանքին:
Կարդա՛ այս գիրքը, սիրելի՛ ընթերցող, այնտեղ կգտնես մեր օրերի ողբերգության, դժվարությունների, հիասթափությունների և այդ բոլորը հաղթահարելու մեր ժողովրդի պատրաստակամության բանաստեղծական պատկերը...
















Комментариев нет:

Отправить комментарий