Այսօր՝ հուլիսի 4-ին, Գորիս քաղաքում տեղի ունեցավ թթի փառատոն: Գորիսի տարածաշրջանի գյուղերն , ինչպես նաև Սիսիան, Մեղրի և Կապան համայնքներն ունեին իրենց տաղավարներն լի համայնքին բնորոշ բարիքներով ու ճաշատեսակներով:
Փառատոնի սկզբում հյուրերին հնարավորություն ընձեռնվեց ականատես լինելու թթի օղու թորման ողջ գործընթացին և , իհարկե, տեղում վայելելու այդ հոգեթով խմիչքը:
Փառատոնի ընթացքում հնչեցին հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն : Տաղավարներից զատ՝ արվեստագետների համար հատկացված վայրերում, այցելուները ծանոթացան տաղանդավոր նկարիչների , վարպետների, կավագործների աշխատանքների հետ :
Թութը և դրանից ստացված բարիքները մեծ նշանակություն ունեն սյունեցիների համար, դրա վկայությունը հենց թթենիների բազմաթիվ այգիների առկայությունն է ամբողջ Գորիսում և հարակից համայնքներում:
Փառատոնի վերջում յուրաքանչյուր համայնք ստացավ արժանի մրցանակ ու պատվոգրեր: Վերիշեն համայնքը արժանացավ <<Լավագույն չիր>> անվանակարգով մրցանակին արժանանալու համար և <<Սյունյաց ավանդույթներ>> փառատոնին մասնակցելու համար պատվոգրերով:
Комментариев нет:
Отправить комментарий