2015թ հոկտեմբերից մեկնարկել է Վերիշենի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների համար հատկացված դասասենյակի և սանհանգույցների կապիտալ վերանորոգման աշխատանքները :
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հայաստանյան դեսպանատան աջակցությամբ :
Ծրագիրն մշակվել և ներկայացվել է Վերիշենի դպրոցի ծնողական խորհրդի /նախագահ Մարատ Դադունց/ և տնօրինության /տնօրեն Մատվեյ Ղազարյան/ և համատեղ ջանքերով :
2015թ սեպտեմբեր ամսում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները այցելել են Վերիշենի դպրոց, տեղում ծանոթացել իրավիճակին, հանդիպում ունեցել դպրոցի ղեկավարության հետ, անմիջական ու բարեկամական մթնոլորտում համատեղ քննարկել հետագա աշխատանքները :
Ծրագրով նախատեսված է ամբողջությամբ փոխել դասասենյակի պատուհանները, դուռը, վերանորոգել պատերը,առաստաղը, դասասենյակի մանրահատակը փոխարինել նորով:
Սանհանգույցում պետք է իրականացվեն ամբողջապես կապիտալ նորոգման աշխատանքներ, փոխվեն պատերը, սալիկները,լվացարանները և այլն:
Աշխատանքների իրականացման համար իրենց ներդրումը կունենան նաև Վերիշենի համայնքապետարանը,դպրոցը,ծնողական խորհուրդները:
Վերիշենցի երեխաները պետք է ուսում ստանան բարեկեցիկ պայմաններում,ինչը կնպաստի ուսման որակի բարձրացմանը: Սա է ամբողջ նախաձեռնության նպատակը:
Բոլոր վերիշենցիների անունից խորին երախտագիտություն է հայտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատանը:
Ակնկալվում է հայրենասեր վերիշենցիների մասնակցությունը այս գեղեցիկ նախաձեռնության շարունակման համար՝ հանուն մեր տաղանդաշատ երեխաների:

Комментариев нет:
Отправить комментарий