2015թ-ի դեկտեմբերի 26-ին Վերիշենի միջնակարգ դպրոցում կայացավ տարեվերջյան ամանորյա հանդես: Դպրոցի տարրական դասարանների սաները մեծ ոգևորությամբ պարեցին , խաղացին՝ դահլիճը լցնելով մանկական խինդ ու ծիծաղով: Հնչեցին մանկական խմբերգեր ու ոտանավորներ,պարային համարներ, խաղեր ու փոքրիկ բեմադրություններ:Նրանք հիացրին ներկաներին իրենց հրաշալի պատրաստվածությամբ: Փոքրիկների ամանորյա ցնծուն տրամադրությունը կրկնապատկվեց , երբ նվերներով հյուր եկան ՝Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Նրանք մթնոլորտը դարձրին էլ ավելի հեքիաթային, պարեցին ու շուրջպար բռնեցին երեխաների հետ:
Միջոցառման ներկաները գոհ էին տնօրենի, տարրական դասարանների դասղեկների, դպրոցի կազմակերպիչ Ա. Սոնյանի աշխատանքից:
Комментариев нет:
Отправить комментарий