Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Բանակի օրվա կապակցությամբ։
Երբ հայ ժողովուրդը տեւական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, Հայոց Բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ։ Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին եւ մեծագույն ձեռքբերումն էր։ Սա արդեն պատմական փաստ է եւ անհերքելի ճշմարտություն։ Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը։
Հունվարի 28-ը Հայաստանում ոչ աշխատանքային է , նշում են Հայոց Բանակի օրը, այնուամենայնիվ, դպրոցներում աշակերտները հաճախում են դասի և կազմակերպում միջոցառումներ նվիրված Հայոց բանակին:
Նմանատիպ գեղեցիկ ու հուզիչ միջոցառում էր կազմակերպել Վերիշեն համայնքի միջնակարգ դպրոցում՝ դպրոցի կազմակերպիչ Արմենուհի Սոնյանի գլխավորությամբ:
Կրկին շնորհավորում ենք բոլորիս այս պանծալի տոնի առթիվ։ Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետեւ ունենք հուսալի պաշտպան` ի դեմս հայկական բանակի։
Մաղթում ենք բոլորիս խաղաղություն եւ բարօրություն։
Լռում ես մի պահ, նայում բոլորքդ, փարատում հոգիդ,
Խոցվում ակամա, արյուն է հորդում քո սպիտակ ճակտից,
Նայում ես թշվառ, բայց և անկոտրում հայ զինվորներին,
Փորձում ես քայլել , ոտքդ ոլորվում, ընկնում ես գետնին:
Թոռշոմած արդեն , տգեղ , ուժասպառ, մորդ ես ձայնում,
Հողը կես մոխիր, կես սառն, կես թաց իր գիրկն է առնում,
Քմծիծաղ տալով հեգում ես բառեր , որ քեզ օգնում են,
Կրկին վեր ելնել , գնալ թուրքի դեմ անվերջ մարտնչել:
Ալվարդ Շալունց

Комментариев нет:
Отправить комментарий