Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԵՐԻՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՏՈՆԻՆ

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը 2008թ.-ից սկսված  Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
 Այս տոնի հետ կապված շատ միջոցառումներ են կազմակերպվել Հանրապետության բոլոր մարզերում : 
Այդպիսի գեղեցիկ , հուզիչ ու անմոռաց գրական ցերեկույթ  էր կազմակերպվել Վերիշեն համայնքի միջնակարգ դպրոցում: Երեխաները ոչ միայն հիշեցին ու ասմունքեցին  մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները , այլև տոնին միացրեցին մեկ այլ  տաղանդավոր բանաստեղծի՝ Սուրեն Այվազյանին: Հունվարի 9-ին լրացել էր նրա  100 ամյակը: Մի փոքր ուշացումով , բայց մեծ շուքով աշակերտները ասմունքեցին ու հիշեցին նրա անցած ճանապարհը:
  Սուրեն Այվազյանը , ինչպես նշեցին աշակերտները , արժանի հետևորդն է  Գրիգոր Տաթևացու, Օրբելյանի և այլոց: Սկզբում ներկայացրեցին նրա կենսագրությունը, այնուհետև շարունակեցին ասմունքել:  
    Միջոցառման կազմակերպիչ Մարինե Բակունցի խոսքերով աշակերտները մեծ ոգեվորությամբ  ու աշխատասիրությամբ են պատրաստվել  այս միջազգային տոնի առթիվ կազմակերպվող միջոցառման ընթացքին: 
  Միջոցառման վերջում իրենց տպավորություններwv  կիսվեցին դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչ, Մարինե Բակունցը ,  <<Միրհավ>> գրական ակումբի անդամները և այլոք: <<Միրհավ>> գրական ակումբի հյուրերը  շնորհակալություն հայտնեցին հրավերի  և անմոռաց մեկ ժամ անցկացնելու համար: Նրանք հիացած ու հպարտ հեռացան ՝ վստահ լինելով , որ գալիք այս  սերունդը էլ ավելի կրթված ու դաստիարակված է մեծանում, շտկվելով ու հղկվելով  նման անվանի ուսուցիչների շնորհիվ : 





















Комментариев нет:

Отправить комментарий