Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
ՍՅՈՒՆՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՇԵՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՐԱՏ ՕՐԴՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՌԱՆՑ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ: 
ՄՐՑՈՒՅԹԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՍԵՐ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՐՍԵՎՈՐՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆԱԿԻՉ: ՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՋՐԱՆԵՐԿՈՎ, ՅՈՒՂԱՆԵՐԿՈՎ ԿԱՄ ՄԱՏԻՏՈՎ ՆԿԱՐՎԱԾ :
ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ: 
ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՄԱՆԵՐՆ ԵՆ՝
1. <<ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ>>
2. <<ԲԱՑՎՈՂ ՆՈՐ ԳԱՐՈՒՆՆԵՐ>>
3. <<ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ ՈՒ ՉԻ ՄՈՌԱՑՎԻ>>

ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՄԱՐՏԻ 25-Ը, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԵՐԻՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ: ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿԲԱԺԱՆՎԵՆ 2 ԽՄԲԻ՝ 
1.ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՆԿԱՐԻՉՆԵՐ (ԱՅՆ ԱՆՁԻՆՔ ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ համապատասխան ԿՐԹՈՒԹՅՈՒՆ), 
2. ՍԻՐՈՂԱԿԱՆ ՆԿԱՐԻՉՆԵՐ (ԱՅՆ ԱՆՁԻՆՔ ԿԱՄ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՍԻՐՈՂԱԿԱՆ): 
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՈՒՄԲ ԿՈՒՆԵՆԱ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3- ՐԴ ՏԵՂԵՐ : ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿԸՆՏՐՎԵՆ ՆԱԽՕՐՈՔ ԸՆՏՐՎԱԾ ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3- ՐԴ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՎ ԻՐԵՆՑ ՆԿԱՐՆԵՐԸ ԿՆՎԻՐԵՆ ՎԵՐԻՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑԻՆ, ՈՐՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿՅՈՒՆ:
ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 25-Ը ՊԱՏՐԱՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ:
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ՎԵՐԻՇԵՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԾՈՎ 1-ԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ ԼՈՒՍԻՆԵ ԷԼՅԱԶՅԱՆԻՆ /099 54 20 06/ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ /0284/ 2 - 75 - 42 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԻՆ :
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ՈՒ ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ` ՎԵՐԻՇԵՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ:

Комментариев нет:

Отправить комментарий