Հարգելի այցելու
Ողջունում ենք Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի կայք էջում:
Շնորհակալ ենք Ձեզ կայքից օգտվելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել Վերիշեն համայնքի բոլոր նորությունները, ինչպես նաև ծանոթանալ համայնքի պատմությանը:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա համայնքապետարանի ուշադրությանը: Կայքում տեղ կգտնեն հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ Վերիշենի, ինչպես նաև ընթացիկ գործունեության, իրականացվող ծրագրերի, հայտարարությունների, և ուրիշ այլ կարևորագույն հարցերի մասին:

Հարգանքներով Վերիշենի համայնքապետարան

Երթ Վերիշեն համայնքի հուշարձան և հարգանքի տուրք 1.5 միլիոն զոհերի հիշատակին

Հայոց   Ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհի համար եվս մեկ առիթ է դատապարտելու ոճրագործությունն ու ժխտողականությունն: Աշխարհի բոլոր անկյուններում , Հայաստանի բոլոր համայնքներում այս օրերին կազմակերպում են  հարգանքի ու պահանջատիրության միջոցառումներ, որոնք խորհրդանշում են  մարդկանց վերաբերմունքը մեկուկես միլիոն  անմեղ զոհերին, նրանց՝ ովքեր սպանվեցին միայն հայ-քրիստոնյա լինելու համար:
  Այսօր Վերիշեն համայնքում՝ համայնքի ղեկավար պարոն Ա. Օրդյանի գլխավորությամբ  կազմակերպվել էր երթ դեպի հուշարձան, որտեղ էլ  երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին հուշահամալիրում :  Վերիշենի միջնակարգ դպրոցի տնօրեն պարոն Մ. Ղազարյանն ու դպրոցի սաները հիշեցին  ու  ներկայացրեցին մեր հայ ազգի՝  թուրքի սրի տակով անցած ուղին: 
  Ներկա գտնվողները աղոթեցին ու մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց Մեծ Ցեղասպանության զոհերի  հիշատակը:
Չնայած եղանակի անբարենպաստ պայմանների , այնուամենայնիվ մարդկանց հոսքը չէր պակասում, յուրաքանչյուրն իր հոգու խորքում մղկտում ու ցավում էր ննջեցյալների համար : Իսկապես այսօրվան համահունչ  էր Պարույր Սեվակի այս  խոսքերը.  
 Խանգարե՞լ, ինչի՞  համար... 
Գարուն էր չեկած ամառ՝ 
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց կրակի պես...
 - Գարուն ա, ձյուն ա արել...


                                                                                                                       
                                                                                                                                 Լուսինե Էլյազյան































Комментариев нет:

Отправить комментарий