Մայիսի 9-ին
հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված՝ համայնքի
հուշահամլիրում կազմակերպվել էր մշակութային միջոցառում:
Մայիսի 9-ի վաղ առավոտյան` համայնքի ղեկավար Ա. Օրդյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր այցելություններ՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին: Նիկոլայ Բադալյանը, Գուրգեն Քարամյանը և Թամարա Վարդանյանը պարգևատրվեցին` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կառավարության հուշամեդալներով և համայնքի ղեկավարի որոշմամբ` 30 հազարական դրամ պարգևներով:
Վերիշենի միջնակարգ դպրոցի աշակերտները օրվա թեմաներով պատրաստել էին գրական-երաժշտական կոմպոզիցիա, որի շնորհիվ ներկաներին համակեց տոնական ուրախ տրամադրություն : Դպրոցականները իրենց տպավորիչ ելույթներով, բանաստեղծություններով ու երաժշտական կատարումներով ոգեշնչեցին և հուզեցին յուրաքանչյուրին: Միջոցառումը կազմակերպվել էր Վերիշենի միջնակարգ դպրոցի կազմակերպչական կոլեկտիվի ջանքերի շնորհիվ՝ տիկին Արմենուհի Սոնյանի գլխավորությամբ: Կարևորն այն է , որ գալիք մեր սերնդի ոգում նվիրական հայրենասիրություն է սերմանած : Նրանցից յուրաքանչյուրը, թեև մասնակից չեն եղել, բայց գնահատում է այդ տարիների մեր նահատակների արյան գնով և մեծ դժվարությամբ ձեռք բերված հաղթանակների գինը:
Այսօր էլ հայ զինվորը, պապերից և հայրերից սերմանած հայրենասիրական ոգով ջանք ու եռանդ չխնայելով, պաշտպանում է մեր հայրենքի սահմանները: Եվ յուրաքանչյուր հայ համոզված է , որ հայրենի սահմանները հուսալի պահպանվում են:
Միջոցառման վերջում համայնքապետարանի կողմից Հայրենական Մեծ պատերազմի վետերանների, Արցախյան հերոսամարտի մասնակիցների և ներկաների համար կազմակեպվեց հյուրասիրություն:
Комментариев нет:
Отправить комментарий