Հունիսի 1 –ը Երեխաների
պաշտպանության միջազգային օրն է : Իզուր չե, որ այս օրը նշվում է հենց ամռան առաջին
օրը: Այն իր մեջ անսահման ջերմություն է պարունակում:
Այդ օրը ստեղծվել է ՝ մարդկությանը մեկ անգամ ևս մարդասիրության
ու մանկասիրության կոչ անելու: Աշխարհի բոլոր մանուկները արժանի են գոնե այս օրը
ունենալու հեքիաթային անհոգ ու անմոռանալի
մանկություն: Վերիշենի նախադպրոցական հաստատության ժպտադեմ ու անհոգ 96 մանուկների համար իսկական հեքիաթային տոն էր կազմակերպվել: Կրթահամալիրի տոնական զարդարված
դահլիճում փոքրիկ սաները ուրախ երգ ու պարով ներկայացրին իրենց առօրյան ու չարաճճի
արկածները սիրելի մանկապարտեզում: Երեխաներն իրենց զվարթ խաղով ու բարձր տրամադրությամբ
կարողացան ներկա հյուրերին ևս տեղափոխել մանկության հրաշք մոլորակ:
Վերիշենի համայնքապետարանի աշխատակազմը շնորհավորում է այս ջերմ տոնի կապակցությամբ և մաղթում, որ յուրաքանչյուր երեխա ունենա պայծառ ու երջանիկ մանկություն, թող որ յուրաքանչյուր փոքրիկի մանկություն անցնի ջերմ ու սիրառատ ընտանեկան մթնոլորտում:

Комментариев нет:
Отправить комментарий