Սիրելի՛ Վերիշենի միջնակարգ դպրոցի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ՝ Վերջին դասի կապակցությամբ: Ավարտելով դպրոցը անցյալում եք թողնում մանկությունն ու պատանեկությունը:
Տոնական և հիշարժան է այս օրը բոլորիդ համար, քանի որ դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ մեկ տասնամյակ շարունակ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլև սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին: Այս օրն անկասկած բոլորիդ համար լինելու է հիշարժան և անմոռանալի:
Սիրելի՝ շրջանավարտներ,
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ վստահություն, հաջողություն, հավատ, նորանոր ձեռքբերումներ և բազում հաջողություններ յուրաքանչյուրիդ նախաձեռնություններում:
Комментариев нет:
Отправить комментарий