2016թ-ի մայիսի 23 -ին Վերիշեն համայնքի հետ համագործակցող Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ղեկավարության կողմից Վերիշեն նախադպրոցական հաստատություն /մանկապարտեզ/ հաճախող Վերիշեն և Ակներ համայնքների ավագ խմբի այն 36 երեխաներին , որոնք 2016-2017 ուսումնական տարում պետք է հաճախեն միջնակարգ դպրոց, տրվել են նվերներ ՝ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
Շենգավիթ համայնքի ղեկավարությունը նաև օգնություն է տվել համայնքում բնակվող , սոցյալապես անապահով Սեվակ Միրումյանի ընտանիքին:
Վերիշեն համայնքի ղեկավարությունը, նախադպրոցական հաստատության տնօրինությունը և նվերներ ստացած երեխաների ծնողները իրենց երախտագիտոթյունն ու շնորհակալությունն են հայտնում Շենգավիթ համայնքի ղեկավարությանը:
Комментариев нет:
Отправить комментарий