2015թ հոկտեմբերից մինչև 2016թ մարտ ընկած ժամանակահատվածը Վերիշենի միջնակարգ դպրոցում իրականացվել է առաջին դասարանցիների համար նախատեսված դասասենյակի և սանհանգույցի վերանորոգման ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը: Վերիշենի համայնքապետարանի և դպրոցի կողմից կատարվել են համապատասխան համաներդրումներ:
Ծրագիրը մշակվել և իրականացվել է Վերիշենի դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Մարատ Դադունցի և դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանի նախաձեռնությամբ:
Ծրագիրը լավ առիթ հանդիսացավ համախմբելու Վերիշեն համայնքի ակտիվ բնակչությանը, որոնցից շատերը անշահախնդիր իրենց ներդրումն ու մասնակցություն են ունեցել աշխատանքների իրականացման գործում:
Պետք է շեշտել, որ Վերիշեն համայնքի միջնակարգ դպրոցը, համայնքի ամբողջ բնակչությունը երախտապարտ են Գերմանիայի դեսպանատանը: Տնտեսական ծանր ժամանակահատվածում այս նախաձեռնությունը բավական մեծ ու գնահատելի նվեր էր Վերիշեն համայնքի, դպրոցի համար:
Այս ծրագիրը էլ ավելի ամրապնդեց երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապը, բազմապատկեց Գերմանիայի մշակույթի, լեզվի, երկրի նկատմամբ Վերիշեն համայնքի ունեցած հետաքրքրությունն ու համակրանքը:
Ծրագրի տևողությունը սկիզբ ՝ Հոկտեմբեր 2015թ
ավարտ՝ Մարտ 2016թ

Բյուջե
4 071 530 դրամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության դրամաշնորհ
400 000 դրամ համաներդրում Վերիշենի համայնքապետարանի կողմից
300 000 դրամ համաներդրում ՝ Վերիշենի միջնակարգ դպրոցի կողմից
Իրականացված աշխատանքները
ԴԱՍԱՍԵՆՅԱԿ
դասասենյակի 17 քառ.մ հին պատուհանների ապամոնտաժում և մետաղեպլաստե նոր պատուհանների տեղադրում

- 60 քառ.մետր նոր հատակի/լամինատե/ իրականացում
- Դասասենյակի հին դռան փոխում , նոր մետաղեպլաստե դռան տեղադրում
- 40 քառ.մ պատուհանագոգերի վերանորոգում
- 160 քառ.մ պատերի մշակում և ներկում
- 105 քառ.հին պատերի ամբողջությամբ քանդում և տեղափոխում
- 22 քառ.մ նոր հատակի բետոնապատում,հարթեցում
- 25 գծամետր նոր կոյուղագծի իրականացում
- 85 քառ.մ նոր պատերի կառուցում
- 170 քառ.մ սվաղի իրականացում
- 95 քառ մ հախճասալիկապատում
- 6 քառ.մ նոր մետաղեպլաստե դռների և պատուհանների տեղադրում
- 4 հատ նոր զուգարանակոնքերի, լվացարանների տեղադրում
- Պատերի ներկման, հարդարման և այլ աշխատանքներ
Комментариев нет:
Отправить комментарий